Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շախմատում զառ չեն բռնում

Շախմատում զառ չեն բռնում
20.02.2015 | 00:54

Հերթական անգամ համոզվեցի, որ հայերս շախմատ խաղալ չգիտենք, չնայած աշխարհի չեմպիոնի շախմատային թագն էլ ենք ժամանակին դրել գլխներիս, այսօր էլ օլիմպիական ոսկին է վզներիցս կախ: Չգիտենք, որովհետև բազմաքայլ կոմբինացիաներ ենթադրող ու մի քանի քայլ առաջ նայելու ունակություն պարտադրող այս, իրոք, բարդ խաղը շփոթում ենք «զառ բռնելու» հունարի հետ, որ հատուկ է բացառապես նարդի կոչվող խաղին: Այ, նարդի խաղացողի տրամաբանությամբ էլ վերջին օրերի սրընթաց զարգացումները վերլուծում ու հապճեպ եզրահանգումներ էին անում քաղաքականության մեջ «շուն խեղդած» որոշ գործիչներ, նույնիսկ շախմատը շաշկու հետ շփոթողներ եղան՝ «ֆուկ» լինելու հավանականությունը լրիվ աչքաթող արած: Հասարակության մի ստվար հատվածն էլ էր նույն պարզունակ հայացքով հետևում իրադարձությունների ընթացքին ու անկապ ոգևորությամբ շփում ձեռքերը՝ «նարդու» այս պարտիայում անխուսափելի «մարսը» կայացած իրողություն համարելով: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ սառը ջուր մաղելով թեժ բախումներ կանխատեսողների բորբոքված երևակայության վրա:
Եվ առաջին հերթին` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հոգևոր հայր Ռոբերտ Քոչարյանի, ով մինչ այդ շտապեց հրապարակավ իր թևերը փռել «այդ մարդուն», իմա` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին «ձեռնոց նետած» Գագիկ Ծառուկյանի վրա, փաստորեն չթաքցնելով, որ ինքն է «ձեռնոցի» իրական տերը: Այս ոճը միշտ է նախընտրելի եղել քաղաքական խաղատախտակի վրա իրեն «փիղ» կարծող էքսնախագահի համար, ով սեփական ուժերը գերագնահատելու, իր դեմ խաղացողներին էլ «մոսկա-զինվորիկներ» համարելու թունդ հակում ունի: Այս անգամ, սակայն, «փիղը» երկնեց-երկնեց, իսկ ծնածը ոչինչ էր` շատ արագ փոշիանալու տեսանելի հեռանկարով:
ՈՒ հիմա մտածում եմ՝ իսկ մի՞թե այդքան դժվար էր էն գլխից հասկանալ, որ «խաղատախտակի» առաջ նստածներից մեկը՝ Սերժ Սարգսյանը, այնպիսի բարդ պարտիա է դեմ տվել մյուսին՝ Ծառուկյան Գագիկին, ընդ որում, բոլոր քայլերը սկզբից մինչև վերջ հաշվարկելով, որ դիմացինի միակ խելամիտ քայլն այս դեպքում «ժամացույցը» կանգնեցնելն ու, առանց ցայտնոտի մեջ ընկնելու, սեփական պարտությունն ընդունելը պիտի լիներ: Պարզվում է՝ դժվար էր, որովհետև մեծ սպասելիքներ կային հուշարար Տեր-Պետրոսյանից ու մարտավկա Քոչարյանից, ովքեր թեև շտապեցին և՛ «հուշել», և՛ «վկայություն տալ», սակայն խաղը փրկել այդպես էլ չհաջողվեց: Իսկ չհաջողվեց շատ պարզ պատճառով. դեմ դիմաց նստածներից մեկը՝ ՀՀ նախագահը, շախմատային տրամաբանությամբ էր կառուցել «պարտիան», մյուսը՝ ԲՀԿ նախագահը, «զառ բռնողի» հոգեբանությամբ էր մտել պայքարի մեջ: Բնականաբար, եղավ այն, ինչ եղավ: Արանքում «մարսի» սպասողների ախորժակին հերթական անգամ քացախ լցվեց, ու երկարատև-բուռն պայքար ակնկալողներն էլ հիասթափված թափ տվեցին ձեռքը. «Թե քեզնից ի՞նչ շախմատ խաղացող, ա՛յ դոդ»:
Իրոք, հե՛չ շախմատ խաղացող ժողովուրդ չենք:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ