«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Օքթայ Ասադով. «Մենք գումար ենք տնտեսում Հայաստանի հետ պատերազմի համար»

Օքթայ Ասադով. «Մենք գումար ենք տնտեսում Հայաստանի հետ պատերազմի համար»
26.02.2015 | 11:07

Ադրբեջանը ազգային տարադրամին աջակցելու համար տարեկան մոտ 2,5 միլիարդ դոլար էր ծախսում: Ադրբեջանի կենտրոնական բանկն այլևս արհեստականորեն նույն մակարդակի վրա չի պահի ազգային տարադրամի` մանաթի փոխարժեքը: Պատճառներից մեկը Բաքվի մտավախություններն են, թե Հայաստանի հետ պատերազմի դեպքում երկիրը կարող է հայտնվել առանց բավարար ֆինանսական միջոցների՝ երեքշաբթի երեկոյան ադրբեջանական խորհրդարանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը:
«Որևէ աժիոտաժ չկա: Պարզապես մեր կառավարությունը մանաթի փոխարժեքը նույն մակարդակի վրա պահեց այնքան, որքան ի վիճակի էր: Ադրբեջանը այսօր Հայաստանի հետ պատերազմի մեջ է և ապագայում չի բացառում ռազմական կամ այլ տիպի գործողությունների վերսկսումը: Նման գործողությունները հավելյալ միջոցներ են պահանջում, այդ իսկ պատճառով էլ մենք չենք կարող մեզ թույլ տալ ծախսել ձեռքի տակ եղած պահուստային բոլոր միջոցները»,- ասել է նա:
Տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զիադ Սամեդզադեի խոսքով էլ՝ Ադրբեջանը ազգային տարադրամին աջակցելու համար տարեկան մոտ երկուսուկես միլիարդ դոլար էր ծախսում:
«Դա հավասարազոր էր Հայաստանի բյուջեին», - նշում էր պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի պետական գանձարանին հասցված ամենաուժեղ հարվածը նավթի գնի անկումն է միջազգային շուկայում: «2015 թվականի պետբյուջեի նախագծով նավթի գինը հաշվարկված էր 90 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի վրա: Այսօր, սակայն, միջազգային շուկայում նավթի մեկ բարելի գինը չի գերազանցում 60 ամերիկյան դոլարը: Եթե այսպես շարունակվի, տարեվերջին Ադրբեջանի պետական բյուջեի դեֆիցիտը կհասնի 6-7 միլիարդ մանաթի: Ազգային տարադրամի արժեզրկումը արհեստականորեն զսպելը ի վերջո կարող է հանգեցնել պահուստների սպառմանը»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:
Նույն այն ժամերին, երբ ադրբեջանցի խորհրդարանականները քննարկում էին երկրի ֆինանսական շուկայում ստեղծված կացությունը, երկրի նախագահ Իլհամ Ալիևը Մինգեչաուր քաղաքում հանդիպում էր բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, Ալիևը ևս չշրջանցեց մանաթի արժեզրկման թեման: «Ժամանակին մեկ դոլարն արժեր հինգ հազար մանաթ: Հետագայում` 2006-ին անցկացված բարեփոխումների արդյունքում մենք հավասարեցրինք դոլարի և մանաթի փոխարժեքները, և վերջին 10 տարիներին մանաթն իր դիրքերն ավելի ու ավելի էր ամրապնդում դոլարի հանդեպ: Չնայած դրան՝ հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ի վերջո բացասական ազդեցություն թողեցին նաև մեր երկրի տնտեսության վրա` հանգեցնելով մանաթի արժեզրկմանը: Դրան գումարվեց նաև նավթի գնի անկումը, ինչը հարված էր մեր եկամուտներին»,- նշեց Ալիևը` հասկացնելով նաև, որ ազգային տարադրամը 34 տոկոսով արժեզրկելու մասին որոշումն առավելապես իրենն էր, այլ ոչ թե Կենտրոնական բանկի խորհրդինը: «Որևէ անակնալ այստեղ չկա, ես դեռ հունվարին էի ասել, որ ուժեղ մանաթը վտանգում է տնտեսական կայունությունը: Մի քանի օր առաջ, սակայն, շուկայում մանաթի փոխարժեքի աննշան փոփոխությունից հետո ծագած աժիոտաժից փորձեցին օգտվել վերավաճառողները` փորձելով հավելյալ գումարներ վաստակել: Միայն մեկ թիվ նշեմ` մի քանի օր շարունակ օրական Ադրբեջանի ֆինանսական շուկայում 500 միլիոն դոլար էր գնվում: Եթե այդպես շարունակվեր, մինչև տարեվերջ Կենտրոնական բանկի արտարժութային պահուստները կտրուկ կերպով նվազելու էին»,- հայտարարեց Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ