Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրայր Հովնանյանը՝ այսուհետ ԱՀՀ պատվավոր նախագահ

Հրայր Հովնանյանը՝ այսուհետ ԱՀՀ պատվավոր նախագահ
27.02.2015 | 04:22

Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի նախագահի պաշտոնից՝ տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը: Անցած շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նոր ղեկավարություն. համանախագահներ են ընտրվել Մասաչուսեթսի խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը և Նյու Յորքի խորհրդի անդամ Վան Կրիկորյանը, միասին նրանք պետք է վերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունը։ «Մեծ պատիվ էր ղեկավարել Համագումարը: Ես գնահատում եմ Խորհրդի յուրաքանչյուր անդամի՝ իրենց նվիրվածության և հանձնառության համար, և հաջողություն մաղթում Վանին ու Անտոնին»,- ասել է Հրայր Հովնանյանը, որ 30 տարի նախագահել է Համագումարը:
Մայիսի 1-ից Հովնանյանը կմնա Համագումարում որպես պատվավոր նախագահ:
Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին` Կրիկորյանն ու Բարսամյանը հայտարարել են, որ որպես առաջնային պարտականություն, իրենք պետք է վստահ լինեն, որ Կոնգրեսի մեծամասնությունը կոչ կանի նախագահ Օբամային միանշանակ ճանաչել Հայոց ցեղասպանությունը ապրիլի 24-ին և այլ ականավոր պետական պաշտոնյաների ու հաստատությունների՝ նույն կոչով հանդես գալ։ «Մենք խիստ հետաքրքրված ենք, որ ԱՄՆ-ը վերահաստատի առաջատարի իր դերն այս խնդրի շուրջ»,- հայտարարել են նրանք:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ