Ավստրիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելում է մահմեդական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը և պահանջում, որ իմամները խոսեն գերմաներեն։ Մահմեդականներն անարդար են որակել օրենքը՝ ասելով, որ քրիստոնեական ու հրեական համայնքները ևս դրսից ֆինանսավորում ունեն։