Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Genealogy»-ի չորրորդ մասնակիցը

«Genealogy»-ի չորրորդ մասնակիցը
27.02.2015 | 22:49

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է. նա ներկայացնում է Ասիա աշխարհամասը:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են: Ամեն մեկն ունի իր ճակատագիրը, բայց միևնույն պատմությունը:


Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի մասին:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-23-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 19-ին:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ