Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Մի՛ նախանձիր և թույն մի՛ թափիր

Մի՛ նախանձիր և թույն մի՛ թափիր
13.03.2015 | 01:28

Երբ կարդում ես մերօրյա որոշ լրատվամիջոցներ, ապշում ես նրանցում բարձրացված հարցերի քննարկման մակերեսայնությունից, վերլուծական մտքի բացակայությունից, կարևոր պետական, ազգային հարցեր բարձրացնելու, մեկնաբանելու անկարողությունից: Այդ որոշ լրատվամիջոցների համար ցանկացած հարց կամ սև է, կամ սպիտակ: Անկախության տարիների մամուլը այդպես էլ չկարողացավ երկրում ստեղծել իր իմիջը, մտրակ չդարձավ, խարազանող գործիք չդարձավ օրինազանցի գլխին, ժողովրդի մեջ չստեղծեց կայուն հասարակական կարծիք, որի գոյությունը հաց հանապազօրյայի պես անհրաժեշտ է առողջ հասարակություն ստեղծելու համար: Մեր լրատվամիջոցները վառոդի նման պայթում են այս կամ այն արտառոց երևույթի վրա, և հաջորդ օրերի համար ասելիք չի մնում: Այդ միջոցները սևեռվում են որևէ պաշտոնյայի ասած ոչ ստանդարտ մտքի վրա: Այդպիսի մի ոչ ստանդարտ միտք ասաց օրեր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Թե ինչպիսի արձագանք ունեցավ այդ ոչ ստանդարտ միտքը և որոշ լրատվամիջոցներում շարունակում է շրջանառվել առայսօր, զարմանում ես:
Ամիսներ առաջ ռուսական 1-ին հեռուստաալիքով հեռարձակվող «Եկ ամուսնանանք» ծրագրի վարողներից մեկն ասաց, թե կինը ապրանք է, իսկ տղամարդը` գնորդ, բայց ոչ մեկը ցույց չկազմակերպեց նրա դեմ, չստիպեցին նրան ներողություն խնդրել: Եթե այդ խոսքը որևէ մեկն ասեր հայ իրականության մեջ, պատկերացնում եմ՝ ի՜նչ վիճակի մեջ կգցեին ասողին:
Եթե փոքր-ինչ լուրջ մոտենանք հարցին, ապա դա այդպես էլ կա: Եթե տղամարդը գնում է մի տեղ և իրեն հրամցվող երեք կանանցից մեկին պիտի ընտրի որպես հարսնացու, ապա ի՞նչ անուն տալ տվյալ գործարքին, եթե ոչ՝ ցուցադրվող ապրանք գնորդի համար: Այնպես որ, նախարարի ասած միտքը ես ոչ անտակտ կհամարեի և ոչ էլ գռեհիկ: Պարզապես մենք դեռևս չենք կարողանում ընկալել մեզ համար ոչ ստանդարտ մտքեր: Այդ լրատվամիջոցները շարունակում են իրենց սև գործը, և ինչպես Պռոշյանը կասեր` եզը վեր են կալում, հորթը տակից են հանում: Եվ այդ հորթը հանում են «Արտֆուդ» ընկերության արտադրած պահածոյի բանկայից, լրագրողը գտել է կնոջ մազ և ցեխոտ շուշան: Ինչ խոսք, երևույթը վատ է և՛ գնորդի, և՛ արտադրողի համար, առավել ևս արտադրողի, որի խաթարվող հեղինակությունը տարիների ընթացքում դժվարությամբ կվերականգնվի: Մենք քննադատում ենք արտադրողին արտադրության ժամանակ բավարար հսկողություն չիրականացնելու համար: Սա, անշուշտ, հարցի մի կողմն է, բայց ամենակարևոր կողմի վրա ուշադրություն չենք դարձնում, և այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի կատարվում: Արտադրանք տվողը բանվորն է, լվացման գործընթացից մինչև արտադրանքի վերջնական պրոցեսը: Այդ բանվորն է, որ պիտի հոգ տանի իր արտադրած ապրանքի որակի մասին, այդ բանվորն է, որ պիտի շահագրգռված լինի նրա իրացման մասով, որովհետև իրացումից են կախված իր ընտանիքի ապրուստը, սովորող երեխայի ուսման վարձը և այլն, և այլն: Մինչդեռ այդպես չի մտածում բանվորը և, ի՜նչ իմանաս, իր հոգու չարությունը չի՞ դրել այդ բանկայի մեջ բանվորը, չլվանալով ցեխոտ շուշանը կամ մազը դիտավորյալ բանկա մտցնելով: Հայ աշխատավորի մոտ դեռևս չեն ստեղծվել նոր հարաբերություններ գործատուի հետ: Բերեմ մեկ օրինակ: Մեկը գյուղում մեկ հեկտար պոմիդոր էր ցանել: Գործարանը պոմիդորն ընդունում էր 22 դրամով: Պոմիդորը հավաքող բանվորը գործատուից օրական պահանջում էր 5000 դրամ որպես օրավարձ: Գործատուն բանվորին ասաց, այդ դեպքում դու օրական պետք է հավաքես առնվազն 400 կգ պոմիդոր, որպեսզի ես կարողանամ հատուցել բոլոր ծախսերը և ինձ որպես եկամուտ մնա 500 դրամ: Առավել քան տարօրինակ էր բանվորի պատասխանը՝ ինձ քո օգուտը չի հետաքրքրում: Հաջորդ տարի գործատուն այլևս պոմիդոր չցանեց: Այսօր մեր երկրում նման հարաբերություններ են առաջացել, և պարզ երևում է, թե ինչի է վերածվել մեր կյանքը:
Եթե լրագրողը թունոտ ծաղրով վարկաբեկում է գործարանի արտադրանքը, ասել է՝ գցում է նրա վարկը, և ընդունենք՝ հասավ այն բանին, որ այդ գործարանը փլուզվեց, գարնանը ո՞վ է մթերելու գյուղացու արտադրանքը, ի՞նչ է արտահանվելու, և ինչի՞ց պետք է գոյանա պետական բյուջեն, որտեղից պետք է տրվի թոշակ, աշխատավարձ, բանակն ի՞նչ միջոցներով պիտի պահվի, և, վերջապես, այդ թույն լրագրողը որտեղի՞ց պիտի վարձատրվի իր թույնը թափելու համար:
Ո՛րն է ասելիքս: Հանդուրժող լինենք իրար նկատմամբ: Ամեն վայրկյան հիշենք Դամոկլ արքայի պատմությունը: Ասենք մեր օլիգարխն էլ վատ օրինակ չէ: Ամեն մի քայլից, խոսք ասելուց առաջ մտածենք, թե այն որքանով է ծառայելու պետության հզորացմանը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

›©/1349339141">«Իրատես» թերթի արխիվից
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
���������������/Krtutyun" rel="nofollow">Կրթություն
Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 23.04.2024