«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին` Լիբանանում

Հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին` Լիբանանում
14.03.2015 | 12:03

Այս տարի հեբելյանական տարի է Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն հաստատության` Հայկազյան համալսարանի համար: Համալսարանի 60 ամյակին նվիրված միջոցառումների շարքում, առանձնահատուկ տեղ է գրավում մշակութայինը:
Այդ է պատճառըմ որ Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանը դիմել է միջազգային ճանաչում ունեցող «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնին և խնդրել կազմակերպել հայկական արվեստի ցուցահանդես Լիբանանում: «Բարձր Արվեստ» կենտրոնը, հաշվի առնելով, որ Հայկազյան համալսարանը, ներկայումս լինելով սփյուռքում գործող հայկական միակ համալսարանը, հսկայական դեր ու նշանակությունի ունի, սիրով համաձայնել է:
Երկկողմ համաձայնության շնորհիվ մարտի 19-25-ը Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի կունենա հայկական արվեստի ցուցահանդես: Այն լինելու է «Արևմուտքից` Արևելք, Մոդեռնից` Պոստմոդեռն» նախագծի հերթական ցուցահանդեսը: Ցուցհանդեսին ներկայացվելու է հայ դասական և ժամանակակից նկարիչների ընտրանին` թվով 40 հեղինակի գործ: Այնպիսի հեղինակների գործեր իչպիսիք են Սարգիս Դիրանյանը, Վարդգես Սուրենյանցը, Արսեն Շաբանյանը, Էդգար Շահինը, Մարտիրոս Սարյան, Վահրամ Գայֆեջյանը, Արշիլ Գորկի, Լեոն Թութունջյանը, Երվանդ Քոչարը, Ժան Գառզուն, Ժան Ժանսեմը, Մինաս Ավետիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սեյրան Խաթմաջյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Վարուժան Վարդանյանը, Ներսես Մելիքյանը, Արա Հայթայանը, Նարեկ Ավետիսյանը և այլք:


Ցուցահանդեսն, ինքնին, բացառիկ է, քանի որ ցուցադրվելու է Երվանդ Քոչարի տարծական նկարչությանը պատկանող առաջին գործը` «Առաջին մեղքը» (1927), ինչպես նաև ֆրանսահայ նկարիչ Լեոն Թութունջյանի աշխարհահռչակ գործը` «Դեղին դիմակը», նվիրված հայոց ցեղասպանությանը, որը ժամանակին եղել է կոլեկցիոներ Գարիկ Բասմաջյանի հավաքածուի զարդերից մեկը:
Ի դեպ, սփյուռքահայ հանդիսատեսին ներկայացվելուց հետո, ըստ նախնական պայմանավորվածության, Թութունջյանի վերոնշյալ հանրահայտ գործը ապրիլին կցուցադրվի նաև Կոմիտասի անվան թանգարանում:

Դիտվել է՝ 5114

Մեկնաբանություններ