Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մասիսները

Մասիսները
24.03.2015 | 00:11

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ


(սկիզբը` այստեղ)

Ստամբուլ: Հյուրանոցում երկու թարգմանիչները սուրճ են խմում:
-Քո պապի օրագրում հետաքրքիր քառակուսիներ են նկարված: Ինձ թվաց անգամ, թե դրանք պատահական քառակուսիներ չեն: Բայց ժամանակ չեղավ ու չմտածեցի այդ ուղղությամբ:
-Ճիշտ էլ թվացել է: Դրանք իսկապես էլ քառակուսիներ չեն: Լաբիրինթոս է:
-Ի՞նչ:
-Հին եգիպտական լաբիրինթոս:
-Հետաքրքիր է:
Նայում է ժամացույցին և երկուսով խիստ արագ վեր են կենում:
Հանձնաժողովի նիստ: Նրանք երկուսն արդեն նստած են ոչ թե կողք կողքի, այլ՝ դեմ դիմաց:
-Ես առաջարկում եմ խնդիրը միանգամից ու վերջնականապես լուծելու և վերջակետ դնելու նպատակով բացել ու հրապարակ հանել բոլոր արխիվները:
-Իմաստը չեմ տեսնում:
-Իմաստն այն է, որ ամեն ինչ բացահայտ ու պարզ կդառնա:
-Ո՞ր արխիվների մասին է խոսքը:
-Մեր և ձեր: Նաև, անհրաժեշտության դեպքում, կարելի է խնդրել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ռուսաստանին, այլ երկրների, որ այդ ողբերգության հետ կապված ինչ-ինչ փաստաթղթեր ունեն կամ կարող են ունենալ:
-Որևէ արխիվ բացելը բանակցությունների կամ զրույցների նախապայման չենք կարող համարել:
-Բայց չէ՞ որ շատ ու շատ բան կհստակվի:
-Առանց որևէ արխիվ բացելու էլ հստակ է ու վերջնական՝ ցեղասպանություն է եղել:
-Այդ նույն տրամաբանությամբ՝ այո, եղել է: Եվ նույն տրամաբանությամբ էլ դատապարտվել է: Իսկ հատուցման պահանջներ, կարծես թե, չեն եղել: Թե չէ հատուցումներ ևս անպայման եղած կլինեին: ՈՒրեմն՝ թե մեր, թե ձեր նախապայմանները սպառված են: Սկսո՞ւմ են այսօրվանից՝ վաղվա մասին մտածելով:
-Մենք դեռ պետք է խորհրդակցենք Երևանի հետ: Այնպես որ, ճիշտ կլինի, եթե բանակցությունները շարունակենք Երևան հասնելու հաջորդ օրը միայն:
-Ինչպես ձեզ հարմար կլինի:
Ինքնաթիռ: Հայ թարգմանիչը հայացքով ինչ-որ բան է փնտրում օդանավի պատուհանից դուրս:
-Ի՞նչ եք փնտրում,- հարցնում է թուրք գործընկերը:
-Մասիսը:
-Հենց ձեր դիմաց է:
-Չի կարող պատահել:
-Ինչո՞ւ:
-Որովհետև սա բոլորովին այլ լեռ է:
-Իսկ դուք ավելի ուշադիր նայեք:
-Չէ, միևնույն է, բոլորովին այլ լեռ է: Մեր կողմից բոլորովին այլ տեսք ունի՝ վեհաշուք, անկրկնելի:

***
-Արամ, ծանոթացիր, Առնոլդ Ջոզեֆ Թոյնբին է, բրիտանացի:
-Շատ հաճելի է:
-Ես շատ եմ լսել ձեր մասին և ուրախ եմ այժմ անձամբ ծանոթանալ ձեզ հետ:
-Պարոն Թոյնբին Մեծ Բրիտանիայի նախաձեռնած «Կապույտ գրքի» կազմողներից մեկն է և ցանկություն է հայտնել ծանոթանալու նաև քեզ հետ:
-Լավագույն վկայությունները, ըստ իս, օտարների վկայությունները կարող են լինել:
-Ո՞Ւմ նկատի ունեք:
-Դոկտոր Մորգենթաուին, օրինակ, դոկտոր Լեփսիուսին, Նանսենին, Արմին Վեգներին, Մարիա Յակոբսենին…
-Անշուշտ, շատերի հետ ես արդեն զրուցել եմ, բայց կարևոր եմ համարում նաև անմիջական ականատեսների հետ իմ զրույցները: Ինձ, մասնավորապես, մեծ տարակուսանք է պատճառում այն, որ ընդամենը ութ տարվա ընթացքում թուրքական հեղափոխության հերոսները, որոնք իդեալիստներ ու ռոմանտիկներ էին, վերածվեցին մարդասպանների:
-Էդ հարցը թուրքերին տվեք:
-Ես խոսելու եմ նաև, ու անպայման, թուրքերի հետ, քանի որ շատ կարևոր է նրանց տեսակետը:
-Նրանց առանձին-առանձին հանդիպելու փոխարեն ես ձեզ առաջարկում եմ միասին մասնակցել դատավարությանը: Այնտեղ շատ ու շատ բան ձեզ համար ակնառու ու ավելի պատկերացնելի կդառնա…
-Անշուշտ: Ես մասնակցում եմ հենց առաջին նիստից սկսած: Պարզապես ես ցանկանում եմ զրուցել նաև առանձին անհատների հետ դատարանի դահլիճից դուրս, քանի որ դատարանից դուրս նրանք, կարծում եմ, շատ ավելի ազատ ու անկեղծ կլինեն: Պարզապես շատ կարևոր է հենց իրենց՝ թուրքերի տեսակետը, որովհետև մենք պատմագիտության մեջ տխուր մի սովորություն ունենք՝ պարսիկներին դիտարկում ենք հիմնականում հունական դիտանկյունով, սպարտացիներին՝ աթենացիների, փյունիկեցիներին՝ իսրայելցիների դիտանկյունով: Ձեր պատմությունն էլ, անշուշտ, հարուստ կլինի նման դեպքերով, որոնք ոչ թե օգնում են ճշմարտությունը հասկանալուն, այլ հնարավորինս խեղաթյուրում են:
-Այդպես է, ցավոք, այդպես է, բայց պետք է հասկանալ նաև բոլոր այն պատմիչներին ու պատմաբաններին, ովքեր ջանում են իրենց լուման ներդնել հանուն իրենց ժողովրդի: Ընդամենը մի փոքրիկ փաստի խեղաթյուրումը կամ անտեսումը դարեր անց կարող է էական շահ բերել իրենց ժողովրդին:
-Դա միայն առաջին հայացքից է այդպես թվում: Կամ կարող է այդպես լինել: Ճշմարտությունը երբեք չի կորչում, և եթե ոչ մենք, Աստված հաստատապես ամեն ինչ իր տեղն է դնում:
-Դուք դարձյալ այնքան ճիշտ եք, որ ինձ ընդամենը մնում է համաձայնել ձեզ հետ:
-Ես ինքս մեծացել եմ հայերի հանդեպ խիստ բարյացակամ և կարեկցանքով տրամադրված ընտանիքում: Հայրս բարեգործական մի խոշոր հաստատությունում էր աշխատում և գլխավորում էր Հարավային Լոնդոնի մասնաճյուղը: Ցավոք, Աբդուլ Համիդի յաթաղանից փախած բազմաթիվ հայեր էին դիմում նրան աջակցության համար, և նրանց հետ կատարված զարհուրելի պատմությունները մեր տանը շրջանառվում էին՝ ատելություն առաջացնելով թուրքերի և սեր ու կարեկցանք՝ հայերի հանդեպ: Սակայն դա ինձ չի խանգարում, որ պատմական ճշմարտությունը վերհանելու նպատակով ես զրուցեմ բոլոր կողմերի հետ:
-Ճշմարտությունն ամենակարևորն է, և հանուն դրա պետք է զսպել ցանկացած զգացում:
-Ես հիշում եմ անգամ մայրիկիս որոշ մտքեր՝ թուրք ազգին ու պետությանն առնչվող: Նա, օրինակ, ելնելով թե հայերի հանդեպ թուրքերի վերաբերմունքից, թե երևի թե իրեն հայտնի նաև այլ փաստերից, պնդում էր, որ Փոքր Ասիան խիստ լավ երկիր է, որ թույլ տրվի՝ թուրքերը տիրեն դրան:
-Հետաքրքիր մտքեր են:
-Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեիք:
-Ես չէի կարող այն ժամանակ իրատեսական կարծիք ունենալ, բայց մի անգամ, հիշում եմ, ասացի մայրիկիս. «Ես կարծում եմ, որ քրիստոնյաներն այնքան ուժեղ ու հզոր չեն եղել, որ թուրքերին դուրս քշեն Փոքր Ասիայից»: «Ոչ,- ասաց մայրիկս,- սխալվում ես, նրանք կարող էին և կարող են թուրքերին դուրս քշել հենց հիմա, եթե միայն ցանկանան: Թուրքերին իրենց տեղում անվտանգ ու ապահով պահողը այնտեղ, ուր նրանց տեղը չէ բնավ, այն է միայն, որ քրիստոնյա երկրները եսասիրաբար մրցակցում են միմյանց հետ»:
-Ձեր մայրը բավականին լավ է հասկացել քաղաքականությունից:
-Եվ, որ ամենակարևորն է, ոչ միայն ընթացիկ քաղաքականությունից:

(շարունակելի)

Դիտվել է՝ 154239

Մեկնաբանություններ