Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչ ներդրումներ կարելի է անել Հայաստանում

Ինչ ներդրումներ կարելի է անել Հայաստանում
29.03.2015 | 13:59

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանում մասնակցել է ասիական Բոաոյի միջազգային տնտեսական համաժողովին, որի կարգախոսն է՝ «Ասիայի նոր ապագան»։ Համաժողովը անդրադարձել է արագ փոփոխվող աշխարհում համաշխարհային տնտեսության և ասիական տարածաշրջանի զարգացման հեռանկարներին, խնդիրներին ու մարտահրավերներին: Բոաոյի համաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։ Նա ասել է, թե Հայաստանը պատրաստ է դառնալ «նաև ասիացի գործարարների շահերի կենտրոն»։ «Կառաջարկեի դիտարկել նաև չինական և այլ ասիական խոշոր ընկերությունների Հայաստանում տարածաշրջանային գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները: Գործարարների համար հատկապես գրավիչ կարող է լինել էներգետիկայի ոլորտը, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կամ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման ծրագրերում համագործակցությունը` «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնությանը համահունչ։ Համագործակցության նախադրյալներ կան նաև զբոսաշրջության ոլորտում՝ ներառյալ «Մեծ մետաքսի ճանապարհ» զբոսաշրջային երթուղու շրջանակներում»,- ասել է Հայաստանի նախագահը։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. «Մեր կառավարությունն իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, որ երաշխավորված է օրենքով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մեր քայլերը բարձր են գնահատվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից»:
Բոաոյում նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենի հետ, քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-շվեդական հարաբերություններին և փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Ավարտելով ՉԺՀանրապետություն պետական այցը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Դիտվել է՝ 830

Մեկնաբանություններ