Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

G20-ի կազմակերպիչները պատահաբար հրապարակել են աշխարհի առաջնորդների անձնական տվյալները

G20-ի կազմակերպիչները պատահաբար հրապարակել են աշխարհի առաջնորդների անձնական տվյալները
30.03.2015 | 14:54

G20-ի վերջին գագաթնաժողովին մասնակցած առաջնորդների անձնական տվյալները պատահաբար բացահայտվել են Ավստրալիայի իմիգրացիոն բաժնի կողմից, որն անհրաժեշտ չի գտել տեղեկացնել առաջնորդներին գաղտնիության խախտման մասին, գրում է The Guardian բրիտանական թերթը: Գործակալության աշխատակիցը պատահաբար ուղարկել է գագաթնաժողովին այցելած աշխարհի բոլոր առաջնորդների անձնագրերի համարները, վիզաների տվյալները և այլ անձնական տվյալներ Ասիայի ֆուտբոլի առաջնության գավաթի կազմակերպիչներին: Նոյեմբերին Բրիսբենի գագաթնաժողովի մասնակիցներից բացահայտվել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Չինաստանի նախագահ Սի Ձինպինի, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի անձնական տվյալները: Ավստրալիայի գաղտնիության հարցերով հանձնակատարի հետ է կապվել Ավստրալիայի իմիգրացիայի և սահմանների պաշտպանության հարցերով գերատեսչության վիզաների ծառայության բաժնի ղեկավարը՝ տվյալների արտահոսքի մասին տեղեկացնելու համար: Հանձնակատարին ուղարկված նամակում նշվել է, որ տվյալների բացահայտման համար պատասխանատու է աշխատակիցը, որ սխալմամբ էլեկտրոնային նամակ է ուղարկել Ասիայի գավաթի կազմկոմիտեի անդամներից մեկին, իսկ նա ջնջել է նամակը: Ասիայի գավաթի կազմկոմիտեն վստահեցրել է, որ նամակը վերականգնել հնարավոր չէ և ջնջված է ողջ համակարգից:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ