Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կոմկուսի տունը կռիվ է ընկել

Կոմկուսի տունը կռիվ է ընկել
31.03.2015 | 00:38

Սխալված չենք լինի, եթե փաստենք. որքան էլ կոմկուսը նախկին ԽՍՀՄ-ում ֆիասկո ապրեց, այնուհանդերձ, աշխարհում այսօր բավականին կենսունակ է կոմունիստական գաղափարախոսությունը: Կան երկրներ, որտեղ կոմունիստներն ակտիվորեն մասնակցում են քաղաքական անցուդարձին, ներկայացված են տվյալ երկրի օրենսդիր մարմնում, երկրի կառավարման համակարգում պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, լուծում հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրներ։
Շատ հեռուն չգնանք. հիշենք մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի օրինակը, որտեղ կոմկուսն իր ղեկավար Գենադի Զյուգանովի գլխավորությամբ երկրի երկրորդ քաղաքական ուժը լինելով, արմատական, գաղափարական ընդդիմություն է գործող իշխանության համար: Հիշյալ կուսակցության հետ անվերապահորեն հաշվի են նստում։ ՈՒ ինչպե՞ս չնստեն, եթե կոմկուսի ղեկավարը քաջատեղյակ է իր երկրի քաղաքական թեժ անցուդարձին, գտնվում է այդ զարգացումների բովում, հեռուստաեթերից մասնակցում է ամենատարբեր քննարկումների, երկրի ճանաչված վերլուծաբաններին ու քաղաքական գործիչներին հավասար իր սեփական կարծիքն ու դիրքորոշումը ներկայացնում։ Նրան հավատում են, անգամ ցիտում։ Մարդն ամենայն ճշգրտությամբ տիրապետում է իր անծայրածիր հայրենիքի ցանկացած ոլորտին առնչվող թվերին: Կարող է խոսել ժամերով ու իր խոսքն ամրագրել անհրաժեշտ փաստերով:
Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում: Մեզ մոտ կոմկուսը ոչ միայն բեկորների է բաժանվել, այլև չափազանցած չենք լինի, եթե ասենք՝ ընթանում է ինքնաոչնչացման ճանապարհով: Բազմիցս պառակտված այդ կուսակցությունում մնացել է մի ծերակույտ, որն էլ հայտնի չէ՝ ինչով է զբաղվում: Կոմկուսի գրասենյակում օրումեջ կռիվ է. գոռգոռոցով միմյանց անպատվում են, հայհոյում ու ամենևին էլ չեն մտահոգվում, որ շենքի մյուս հարկերում լսվում են նրանց փողոցային հիշոցները: Նմանատիպ գզվռտոցները (կոմկուսի հարկի տակ) պարբերական բնույթ են կրում: Մսխելով եղած ներուժը, այս կուսակցության հիմնական գործառույթը մնացել է միմյանց անպատվելը՝ դրկիցների նյարդերի ու համբերության հաշվին: Վերջին բոլոր ընտրություններում պարտված քաղաքական այս ուժը թատերաբեմից վաղուց է վերացել, մնացել է մեկ բան` մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված գրասենյակը:
Ի դեպ, հայ կոմունիստները հաճախ են պարծենում Մոսկվայում ունեցած իրենց կապերով՝ իմա՝ անմիջականորեն Գենադի Զյուգանովի հետ առնչություններով, ինչին դժվար է հավատալ: Ինչո՞ւ: Որովհետև... Մինչ կանդրադառնանք «որովհետև»-ի տրամաբանական շարունակությանը, մեկ անգամ ևս ընթերցենք մեր քաղաքական մեկնաբան Անահիտ Ադամյանի «Հայ կոմունիստների երդվյալ լռությունը» հրապարակումը։

Այժմ անդրադառնանք մեր «որովհետև»-ին։ Եթե ՀԿԿ-ի ռուս «եղբայրները» Հայաստանում իսկապես տեսնեին քաղաքական ուժ ժամանակի պահանջներին համապատասխանող ղեկավարությամբ, ապա անպայման կաջակցեին ու «հրելով» առաջ կտանեին: Սակայն ՌԴ-ում էլ հասկացել են, որ Հայաստանում կոմկուսը սպառել է իրեն, ավելի ճիշտ, «պրծել» է: Ոչ քաղաքական թիմ կա, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ իր կոչմանը նվիրված կոմունիստ: Ո՞Ւմ համար ներդրում անեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ