Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փոխենք թալանի հոգեբանությունը

Փոխենք թալանի  հոգեբանությունը
31.03.2015 | 13:46

Մեր անկախ պետության ժողովուրդը չգիտեր, թե ինչ ծանր փորձություններ են սպասում իրեն, չգիտեր, որովհետև խորհրդային կուշտ և լավ կյանքից հետո չէր պատկերացնում իր ապագան, չէր պատկերացնում, որ տարիների ընթացքում իր խնայած գումարները կփոշիանան, չէր պատկերացնում, որ իր լի ու շեն տունը գրավ կդնի և կկորցնի այն, չէր պատկերացնում, որ ինքն առանց աշխատանքի կմնա, կվերածվի բոմժի, կամ էլ կբռնի գաղթի ճամփան, չէր պատկերացնում շատ ու շատ տհաճ անակնկալներ, որ սպասում էին իրեն, բայց այդ ամենը սպասում էին նրանք, ովքեր եկան իշխանության և…
Եվ այդ և-ի վառ ապացույցն է, որ նրանք էն գլխից որպես անկախ պետության օրհներգ ընդունեցին Նալբանդյանի հայտնի բանաստեղծությունը` «Իտալացի աղջկա երգը».
Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ...

Որքան էլ բուն տեքստից հանեցին «թշվառ», «անտեր» կամ «ոտնակոխ» բառերը, միևնույն է, ժողովուրդը ենթագիտակցաբար չընկալեց իրեն սպասվելիքը, իսկ պարտադրողները լկտի ցինիկությամբ ապրում են իրենց վայրագ հրճվանքը, որովհետև թշվառ, անտեր հայրենիքն իրենցը չէ: Հարցը թալանի ու ավազակապետության (այդ ավազակապետության ստոր հիմնադիրն իր արածը փորձում է վերագրել ուրիշներին) հայրենիքն է:
Խորհրդային Հայաստանի օրհներգը լսելիս, որի խոսքերի հեղինակն էր Գեղամ Սարյանը, իսկ երաժշտությունը գրել էր Արամ Խաչատրյանը, կարելի է համարել իսկական արվեստի գործ, որովհետև խոսքերը և երաժշտությունը լսելիս սիրտդ ոչ միայն ուռչում էր հպարտությունից, այլև զգում էիր այն դաժան ու մաքառոտ ճանապարհը, որով անցել էր հայ ժողովուրդը և հասել խաղաղ հանգրվան: Ավելին ասեմ, որ հիմնի խոսքերը փոքր-ինչ փոփոխված բառերով ավելի հատկանշական են անկախ, ազատ և երջանիկ ժողովրդով երջանիկ պետության համար:
Օրհներգի առաջին տողի «սովետական» բառը եթե փոխենք «դու իմ հպարտ» բառերով, ապա հստակ ու պարզ կդառնա, որ ազնիվ, քաջ որդիքը դաժան ճամփով և դաժան մաքառումով ապրել են, որ նա (Հայաստանը) դառնա սուրբ հայրենիք հայության: Երկրորդ քառյակի երրորդ տողը՝ «Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան», կարելի է փոխել «սուրբ հավատով անսասան», որովհետև մենք, ապավինած մեզ, մեր ուժին և մեր սուրբ հավատին, կառուցում ենք մեր երկիրը:
Երրորդ քառյակի առաջին տողը` «Լենինն անմահ մեզ հուրն անշեջ պարգևեց» կարելի է փոխարինել «Ազատ ոգին մեզ հուրն անշեջ պարգևեց», իսկ նույն քառյակի երրորդ տողը` «Հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց», փոխարինել` «Եվ Արցախից հառնեց միասնության մեր ոգին», դրանով կընդգծվի ազգի միասնության անհրաժեշտությունը հետագա` էլ ավելի և վերջնական նպատակին հասնելու համար: Իսկ չորրորդ քառյակի առաջին տողը` «Մեծ Ռուսիան մեզ եղբայրության ձեռք մեկնեց» փոխարինել` «Հավատում ենք մենք մեր ուժին անսասան» տողով։ Նույն քառյակի երրորդ տողը՝ «Լենինյան մեր կուսակցությունն իմաստուն» փոխարինել «Ժողովրդի վառ հավատը վերստին» տողով։ Եվ վերջապես չորրորդ տողը՝ «Հաղթորեն մեզ դեպի կոմունիզմ է տանում» փոխարինել «Հաղթորեն մեզ դեպի առաջ է տանում» տողով: Փոխենք հինը, որով գուցե ջարդենք մեզ պարտադրված թշվառությունը և կառուցենք մեր վառ ապագան:

Դու իմ հպարտ ազատ աշխարհ Հայաստան,
Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,
Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,
Որ դառնաս դու մայր հայրենիք հայության:

Կրկներգ
Փառք քեզ, միշտ փառք, դու իմ հպարտ
Հայաստան,
Աշխատասեր, ճարտարագործ-շինարար,
սուրբ հավատով անսասան՝
Դու ծաղկում ես և կերտում լույս ապագադ:
Ազատ ոգին մեզ հուրն անշեջ պարգևեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Եվ Արցախից հառնեց միասնության մեր ոգին
Եվ այդ ոգին տվեց մեզ պայծառ կյանք
փառապանծ:

Կրկներգ
Հավատում ենք մենք մեր ուժին անսասան,
Եվ կերտում ենք ամրակուռ նոր պետություն,
Ժողովրդի վառ հավատը վերստին
Հաղթորեն մեզ դեպի առաջ է տանում:

Կրկներգ


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ