Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ահա՛ Աստծո Գառը, որ աշխարհի մեղքն է վերցնում»

«Ահա՛ Աստծո Գառը, որ  աշխարհի մեղքն է վերցնում»
31.03.2015 | 00:05

Զատկական Ավագ շաբաթվա, այսինքն՝ խաչելությանը նախորդող վեց օրերը Հիսուսի երկրային կյանքի ամենադժվարին ու նշանակալից օրերն էին, հագեցած տիեզերախորհուրդ իրադարձություններով։ Բայց դրանցից թերևս ամենակարևորը վերջին հինգշաբթի օրն էր, երբ հաստատվեց առաջին սուրբ Հաղորդության խորհուրդը։ Իսկ այդ օրվա կարևորությունը ընդգծելու համար մեջբերենք անձամբ Տիրոջ խոսքերից. «Հույժ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարվել: Բայց ասում եմ ձեզ, թե այլևս չեմ ուտելու սրանից, մինչև որ Պասեքը կատարվի Աստծո արքայության մեջ»:
Հիմա ծանոթանանք «զատիկ» բառի առաջացման պատմությանը, չնայած բոլորս ենք լսել այս բառը, բայց քչերը գիտեն դրա իմաստն ու արմատը։
Փորձենք Աստծո խոսքով մի փոքր բացել այդ բառի արմատական իմաստը։
Ըստ Աստվածաշնչի, «զատիկ» բառը առաջին անգամ գործածվել է այն ժամանակ, երբ Տերը Իսրայելի ժողովրդին դուրս էր հանում մահաբեր Եգիպտոսից. «Տերը եգիպտացիների երկրում խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ և ասաց. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի: Դու խոսի՛ր իսրայելացի ողջ ժողովրդի հետ ու ասա. «Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամեն մի տան համար մեկ ոչխար: Եթե մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մեկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թվի, թող միանա իր հարևանի կամ ընկերոջ հետ, և յուրաքանչուրը թող ստանա ոչխարի համապատասխան բաժինը: Ձեր այդ ոչխարը որևէ պակասություն թող չունենա, լինի արու, մեկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել: Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և իսրայելացիները այն թող մորթեն երեկոյան: Թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերևը այն տան, որտեղ այն ուտելու են: Այդ գիշեր թող ուտեն կրակի վրա խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառը խոտերով: Դրանք հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով: Կուտեք նաև ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը: Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, այլ, ինչ որ ավելանա դրանից, կրակով կայրեք: Եվ կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է: Այդ գիշեր Ես պիտի անցնեմ եգիպտացիների ամբողջ երկրով և պիտի պատուհասեմ եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև Ե՛ս եմ Տերը: Եվ նշված արյունը այն տների վրա, որտեղ ուտելու եք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արյունը, պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարվածները, որոնցով պիտի պատուհասեմ եգիպտացիների երկիրը: Այդ օրը ձեզ համար հիշարժան թող լինի, և դուք, իբրև Տիրոջ տոն, այդ օրը տոնեցե՛ք սերնդեսերունդ: Դա, իբրև կարգ, հավիտյան կտոնեք» (Ելք 1.1-14)։
Ինչպես կարդացիք, ստրկացնող ու մահաբեր Եգիպտոսի գերությունից (որտեղ հրեաների արու զավակներին ողջ¬ողջ ջուրն էին նետում, որպես այդ ազգի տկարացման ու ոչնչացման միջոց), դուրս գալու համար երկու պայման էր պետք. զոհաբերված գառան արյունը դռան սեմերին քսել, և երկրորդ պայմանը՝ գառան միսը ուտել. դա Հին ուխտի ժամանակներում։
Հիմա գանք քրիստոնեական ակունքներին։ Երբ սուրբ Կույս Մարիամից ծնվեց աշխարհի Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, բացի Տիրամորից ու Հովհաննես Մկրտչից ուրիշ ոչ ոք չգիտեր, որ Նա հենց այն զատկական Գառը պետք է լիներ, Որի զոհաբերությամբ ու Նրա թափած Արյան միջոցով յուրաքանչյուր մարդ կարող էր ազատվել այս աշխարհի իշխանի՝ սատանայի (որ փարավոնի խորհուրդը ունի) գերությունից։ Այդպես էլ ասաց Հովհաննես Մկրտիչը, երբ տեսավ Հիսուսին. «Ահա՛ Աստծո Գառը, որ աշխարհի մեղքն է վերցնում»։
Իսկ երբ մեր Տերը հոժարեց Խաչը բարձրանալ կամավոր զոհաբերությամբ, դրանով իսկ կատարվեց մարդկության ազատագրումը մեղքի ու մահվան իշխանությունից, քանի որ մեղքի վարձքը մահ է, իսկ Աստծո Գառի՝ Հիսուսի զոհաբերությունը և Նրա թափած Արյունը հատուցումն էին համայն մարդկության մեղքերի քավության համար։
Փրկագործությունը կատարվեց։ Եվ արդեն 2015 տարի է` Արարիչ Աստծո կողմից ադամորդիներին համաներում է քարոզվում։ Ով հավատում է այդ լուրին, մահվանից դեպի կյանք է անցնում, ինչպես գրված է. «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որ աշխարհը Նրանով փրկվի: Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծու Միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհ. 3.16-18):
Իսկ ինչպե՞ս կարող ենք ազատագրվել մեզ մահվան դատապարտող մեղքից, ու որտե՞ղ են այն Գառան արյունն ու միսը, որով կարող ենք փրկվել սատկեցնող հրեշտակի հարվածից։
Նոր կտակարանում այդ մասին գրված է. «Եվ (Հիսուսը) բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առե՛ք այս և բաժանեցե՛ք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծո արքայությունը»:
Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արե՛ք Իմ հիշատակի համար»: Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ՈՒխտ է Իմ արյունով՝ ձեզ համար թափված»: (Ղուկաս 22.16-20)։
Այս մի քանի նախադասության մեջ մարդկության փրկագործության ողջ ծրագիրն է պարփակված, որը պետք է իրագործվեր Հիսուսի խաչելությամբ։
Դա էլ Հիսուսի խաչելությամբ կատարվեց, երբ Տերը վերջին ընթրիքն էր անում Իր առաքյալների հետ. «Եվ բաժակը վերցնելով, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Առե՛ք այս և բաժանեցե՛ք ձեր մեջ. ասում եմ ձեզ, թե այսուհետև որթատունկի բերքից չեմ խմելու, մինչև որ գա Աստծո արքայությունը»:
Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Ա՛յս է Իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք Իմ Հիշատակի համար»: Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ՈՒխտ է Իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկաս 22.15-20)։ Եվ դարձյալ մի այլ տեղում ասաց. «Ա՛յս է երկնքից իջած Հացը, որպեսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի Հացը, որը երկնքից է իջած. թե մեկն այս Հացից ուտի՝ հավիտյան կապրի։ Եվ այն Հացը, որ Ես կտամ, Իմ մարմինն է, որը Ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհ.6.50-52)։
Այսինքն՝ զատկական օրհնություններից մեր հոգիներին փրկություն և հավիտենականություն է լինում Աստծո և Հիսուսի հանդեպ հավատի և Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակելով, որ կոչվում է սուրբ Հաղորդություն։
Եվ այդ օրվա խորհրդաբանությունը՝ սուրբ Հաղորդությունը, եկեղեցիներում կատարվում է Ավագ շաբաթվա հինգշաբթի օրը՝ այս տարի ապրիլի 2-ին։
Որպես վերջաբան գրվածքի, մի որոշ տեղեկություն էլ կարդանք Զատկի օրվա հաստատման վերաբերյալ։
Ըստ Ավետարանի՝ Հիսուսի խաչելությունը կատարվեց Նիսան (ապրիլ) ամսին, երբ հրեական բաղարջակերաց տաղավարաց օրերն էր, այսինքն՝ զատկական Պասեքի գառը ուտելու ժամանակ, որը, ըստ ավանդության տեղի էր ունենում Նիսան ամսվա 14-ին, հնում, երբ Քրիստոսի հիմնած Եկեղեցին դեռևս հրեական սովորույթներով էր առաջնորդվում, Զատիկը տոնում էին հենց այդ օրը՝ Նիսանի 14-ին։ Բայց հետագայում, երբ Եկեղեցին կազմավորվեց ու զորացավ, նախնի եկեղեցու առաջնորդները՝ եպիսկոպոսները, որոշեցին, քանի որ Հիսուսը հարություն առավ մեկշաբթի օրը, որը հետագայում կոչվեց Տերունական օր կամ կիրակի, ապա Զատիկը պետք է տոնեն հենց այդ օրը, այսինքն՝ Նիսան ամսվա առաջին լիալուսնի օրվա հաջորդ կիրակի օրը։
Մեր առաքելական եկեղեցին այդպես էլ առաջնորդվում է հնուց և անփոփոխ է պահում առաքելական այդ հաստատված կանոնը։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ