Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մասիսները

Մասիսները
31.03.2015 | 13:59

Այդին
ՄՈՐԻԿՅԱՆ


(սկիզբը` այստեղ)

-Դու ցանկանում էիր ինձ հետ խոսել երկրների, բնիկների, սահմանների և այլնի մասին: Իսկ ես քեզ հետ ուզում էի խոսել քո հայրենիքին զոհ գնացած իմ հայրենիքի մասին:
-Մենք այդ մասին խոսել ենք: Այդ մասին մեր պապերն էլ են խոսել: Եվ հետո՝ չի կարելի անընդհատ նույն բանից խոսել, այդպիսով անվերջ կպտտվես նույն շրջանի մեջ ու կխճճվես ինքդ էլ:
-Ոճիրը ժամանակ չի ճանաչում:
-Ճանաչում է:
-Չի կարող ճանաչել:
-Դու վատ գիտես աշխարհի պատմությունը: Կամ չգիտես: Պատմությունը, սակայն, իմանաս, թե չիմանաս, դրանից դույզն-ինչ չի փոխվում: Ավելին, կարծում եմ՝ այդ դեպքում ավելի դաժան է դառնում, ավելի հակված՝ պատժելու:
-Ո՞Ւմ:
-Ով անգիտանում է:
-Քո կարծիքով՝ պատմությունը պատժում է մե՞զ:
-Այո, որովհետև դուք հաշվի չեք նստում նրա հետ:
-Մեծ երկիր ունեցողի հերթապահ դատողություններ են:
-Աշխարհը չես փոխի: ՈՒրեմն դու ես պարտավոր հարմարվել: ՈՒզես, թե չուզես:
Մի անգամ տրված պատեհ առիթն էլ երբեք որպես պարգև չի կրկնվում, օգտագործեցիր՝ օգտագործեցիր, չէ՝ չէ… Քո գործն է: Օր է, տարի է, անցնում է, ու քեզ չի թողնում սևագրելու ու մաքրագրելու հնարավորություն: Ինչ արիր՝ անում ես միանգամից, հընթացս, ու քո չսխալվելու կամ էլ, նվազագույնը, քիչ սխալվելու երաշխիքը անելիքդ լրջորեն ծանրութեթև անելն է մինչև սկսելը, վաղվա օրվան լրջորեն նախապատրաստվելը, բոլոր հնարավոր՝ գոնե երևացող հետևանքները առավելագույնս հաշվարկելն ու հաշվի առնելը: Եվ այսօր աշխարհում ով ինչ ունի, դրա շնորհիվ է ձեռք բերել: Մյուսները նույն պատճառով են տանուլ տվել: Այ, նայիր:
(Մոտենում են երեխաների ավազահատվածին: Աղջիկը երեխաներից մեկից նրանց չօգտագործվող բահն է խնդրում, կռանում է ու սկսում ավազի վրա գծել մայր ցամաքները):
-Հիշո՞ւմ ես՝ սրանք ինչպիսին էին ընդամենը մեկ-երկու դար առաջ:
(Տղան գլխով է անում):
-Դե, իսկ ի՞նչ են հիմա: Ով որտե՞ղ է և ի՞նչ է անում:
-Բայց մենք բնիկներ ենք եղել:
-Մայաներն էլ էին բնիկներ: Ացտեկներն էլ: Ինկերն էլ: Ամերիկյան մայր ցամաքի բոլոր հնդկացիներն էլ:
-Բայց ախր դա միջնադար էր, իսկ ես խոսում եմ 20-րդ դարի մասին:
-20-րդ դարասկզբին էլ պակաս միջնադար չէր: Մեր այսօրվա համեմատ: Եվ հետո էլ՝ մի մեղադրիր: Ով երբ կարողանում է: Եվ ինչպես կարողանում է: Իսկ Ավստրալիայի բնիկներն ո՞ւր են: Նոր Զելանդիայի՞նը… Իսկ քեզ թվում է՝ թուրքերը չեն ձուլվելու: Կամ՝ ձուլելու: Ի դեպ, երկու դեպքում էլ, որպես յուրահատուկ էթնոս, վերանում են: Եվ ոչ միայն նոր ազգեր ու ազգություններ առաջ կգան, այլև նոր պետություններ:
-Բայց դա շատ ու շատ հետո կլինի:
-Ոչ ոք չի կարող կանխատեսել: Ո՞վ կմտածեր թեկուզև Քրիստոսի ծննդյան օրերին, որ Ասորեստան չի լինի այլևս, Բաբելոն… Որ շումերներ ու աքքադացիներ չեն լինի: Փյունիկացիք: Եգիպտացիք: Ինչպես նրանք, այնպես էլ այսօրվա հայտնի ու անհայտ ազգերն ու ազգությունները վաղը կարող են բնավ չլինել:
Աղջիկը սկսում է հաճույքով շփվել երեխաների հետ ու վերջում կարծես թե ավելի շատ նրանց է բացատրում այն ամենը, ինչ ասում էր տղային: (Նախորդ՝ արդեն եղած կադրերի միքս՝ դատավարություն, տեղահանություն, գաղթ, դատավարություն): Կրկին նույն վայրը:
-Լսիր, ես այն տպավորությունն ունեմ, թե դու ճանաչում ես այս երեխաներին:
-Որտեղի՞ց:
-Փոքրիկ երեխաները բոլորն էլ մի տեղից են: Փոքրիկ Արքայազնի Փոքրիկ Մոլորակից:
-Դու դարձյալ երևակայությունների գիրկն ես ընկել: Փոքրիկ Արքայազնի մոլորակում ոչ ոք չկար՝ բացի Փոքրիկ Արքայազնից: Քեզ, երևում է, փոքր ժամանակ ոչ տանը, ոչ էլ դպրոցում լավ չեն սովորեցրել:
-Փոքրիկ Արքայազնի մոլորակում ամեն ինչ էլ կար:
-Ամեն ինչ կար, բայց բնակիչներ չկային:
-Բնակիչներ էլ կային: Բոլոր նրանք, ովքեր չէին ուզում մենակ թողնել Փոքրիկ Արքայազնին: Իսկ դու գիտե՞ս, թե ինչու Փոքրիկ Արքայազնը իր մոլորակի բնակիչների մասին ոչինչ չի ասել:
-Չեղած բանի մասին չէր կարող ասել:
-Եթե ասեր, մեր մոլորակն անմիջապես կդատարկվեր: Որովհետև բոլորը կգնային Փոքրիկ Արքայազնի Փոքրիկ մոլորակը: Իսկ նրա մոլորակը շատ փոքր էր և այդքանին չէր կարող տեղավորել: Եվ հետո՝ Փոքրիկ Արքայազնը չէր ցանկանա բնավ անմարդաբնակ թողնել մեր՝ Երկիր մոլորակը…
-Միևնույն է, դու ճանաչում ես այս երեխաներին:
-Ես նրանց մասին գիտեմ ընդամենը այն, որ նրանք Փոքրիկ Արքայազնի մոլորակից են (երեխաները զարմացած նայում են մեծերին և առավել զարմացած՝ ունկնդրում են նրանց զրույցը՝ ոչինչ չհասկանալով): Իսկ գիտե՞ս, թե ամենաառաջին հերթին ինչով են տարբերվում Փոքրիկ Արքայազնի մոլորակի մարդիկ մեզնից՝ երկրաբնակներիցս:
-Ոչ, իհարկե, չգիտեմ (տղան շարունակում է խաղը):
-Փոքրիկ Արքայազնի մոլորակի վրա մարդիկ ծնվում են տարեց և մեծ-մեծ: Բայց ոչ խոսել գիտեն, ոչ մտածել: Ճիշտ ու ճիշտ մեր փոքրիկ երեխաների նման: Հետո, ինչպես որ մերոնք մեծանում են, նրանք սկսում են մանկանալ: Եվ ամենափոքր երեխաները, այնպիսին, ինչպիսին նրանք են, ամենախելացին ու ամենաիմաստունն են։
-Ճի՞շտ է ասում,- տղան դիմում է երեխաներին:
-Չգիտեմ,- ասում է փոքրիկ աղջնակը:
Փոքրիկ տղան, կարծես թե հրելով աղջկան, ձեռքից քաշելով՝ ասում է.
-Արի գնանք: Սարերը կիսատ ենք թողել:
-Տեսնում ես, անգամ երեխաները չեն ցանկանում գլուխ դնել քեզ հետ,- ծիծաղում է տղան:
-Ոչ, նրանք ուզում են, որ դու քեզ վատ չզգաս,- ծիծաղում է աղջիկը:
Իսկ փոքր-ինչ հեռու՝ նույն ավազահրապարակի վրա երկու փոքրիկ տղաներ երկրագնդի նման քարերով քարկտիկ են խաղում: Նրանք նույնպես իրենց քարերը վերցնում են լաբիրինթոսի մնացորդներից:
Շարունակում են իրենց քարկտիկ խաղալը: Լաբիրինթոսը լրիվ վերանում է, պարզապես այստեղ-այնտեղ թափթփված են մնում քարկտիկի՝ երկրագնդի նման քարերը…
Վերևից երևում է բազմիցս նշված հին եգիպտական լաբիրինթոսը:
«Մուտքից» մտնում է մի մարդ ու քայլում է առաջ: «Ելքից» էլ մեկը մտնում է ու քայլում կարծես թե առաջինին ընդառաջ: Սակայն նրանք անցնում են միմյանց կողքով՝ միմյանց չհանդիպելով: Ոչ առաջինն է հասնում «Ելքին», ոչ երկրորդը՝ «Մուտքին»:
Հակառակ ուղղությամբ են նրանք սկսում իրենց երթը: Այս անգամ ճամփան, սակայն, շատ ավելի երկար է տևում, քանի որ ոչ միայն արդեն հոգնել են քայլողները և դանդաղ են քայլում, այլև կարծես թե ավելի մեծացել ու երկարել է լաբիրինթոսը:
Կինոխցիկը դանդաղ իջնում է վար:
Լաբիրինթոսի պատերը կենդանի մարդիկ են՝ շնչող, բայց անհաղորդ հայացքներով:
Իսկ այն երկուսը շարունակում են քայլել միմյանց ընդառաջ: Բայց ակնհայտ է, որ չեն հանդիպելու:
ՈՒ ելքը չեն գտնելու:

Դիտվել է՝ 153869

Մեկնաբանություններ