Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ նախագահը և ՌԴ Պետդումայի նախագահը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ նախագահը և ՌԴ Պետդումայի նախագահը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները
31.03.2015 | 14:21

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում կարևոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք դրսևորվում են նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ միջխորհրդարանական կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք են բերել կայուն և դինամիկ բնույթ: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերը, նրա խոսքով, վերաբերում են երկու երկրների փոխգործակցության ամենատարբեր ոլորտներին և օժանդակում են օրենսդրական հիմքերի ստեղծմանը՝ ապահովելով Հայաստանի և Ռուսաստանի միջպետական համագործակցության ներդաշնակ զարգացումը: Սերժ Սարգսյանը և Սերգեյ Նարիշկինն անդրադարձել են նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում: Կողմերն ընդգծել են, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը և Ռուսաստանը փոխշահավետ գործընկերությունը բարձրացրել են որակապես նոր մակարդակի, և անհրաժեշտ է անել հնարավորը, որ ինտեգրացիոն միավորումը լիարժեք օգտագործվի ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ