Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիացիները կողմ են հրաժեշտ տալ Վալսին

Ֆրանսիացիները կողմ են հրաժեշտ տալ Վալսին
31.03.2015 | 14:22

Ֆրանսիացիների մեծամասնությունը կարծում է, որ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը դեպարտամենտային ընտրություններում սոցիալիստական կուսակցության անհաջողությունից հետո պետք է հրաժարական տա՝ վկայում է Le Figaro-ի հարցումը: Հարցին` պարտությունից հետո Մանուել Վալսը կարո՞ղ է մնալ Մատինյոնում (Ֆրանսիայի վարչապետի նստավայրը), ընթերցողների 70 %-ը բացասական պատասխան է տվել: Հարցմանն ավելի քան 27 հազար մարդ է մասնակցել: Ավելի վաղ, մեկնաբանելով ձախերի պարտությունը ընտրություններում, Վալսը նշել էր, որ դրանք չափազանց ընդհանրացված են եղել: Քվեարկության նախնական տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի խոշորագույն ընդդիմադիր UMP կուսակցությունը՝ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ, և կենտրոնամետները հաղթել են 65-70 դեպարտամենտներում:

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ