Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարեն Ավագյանը՝ euractiv.com-ին. ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, երբեք չի ժխտել եվրոպական արժեքներն ու դրանց հավատարիմ մնալը

Կարեն Ավագյանը՝ euractiv.com-ին. ՀՀ-ն, լինելով ԵՏՄ անդամ, երբեք չի ժխտել եվրոպական արժեքներն ու դրանց հավատարիմ մնալը
31.03.2015 | 14:28

Այսօր The European Post ( http://europeanpost.co/armenias-ngo-laws-dispute/ ) կայքն իր էջերում զետեղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի պատասխանը http://www.euractiv.com-ում հրապարակված «Ընդդեմ ՀԿ-ների հայաստանյան օրենսդրությունը՝ ներշնչված Մոսկվայի կողմից» Armenia's anti-NGO laws inspired by Moscow ( http://www.euractiv.com/sections/europes-east/armenias-anti-ngo-laws-inspired-moscow-313199 ) հոդվածին, որն անդրադառնում էր «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, Հայաստանում հասարակական դաշտին։ Հոդվածում, մասնավորապես, նշվում էր, որ Մոսկվան իբր ստիպում է Հայաստանին ընդունել ՀԿ դաշտի աշխատանքը սահմանափակող օրենք, որպեսզի խոչընդոտի քաղաքացիական հասարակության զարգացմանը։ Հոդվածում ասվում էր, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է՝ Հայաստանը գաղութացնելու և իր հավատարիմ վասալը դարձնելու համար։
Կարեն Ավագյանը, ի պատասխան վերը նշված հոդվածին, The European Post-ում ասել է, որ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենաակտիվ և զարգացած քաղաքացիական սեկտորը։ «Հայաստանը գիտակցում է, որ զարգացած քաղաքացիական հասարակությունը երկրի առաջընթացի գրավականներից է, ձևավորված ակտիվ քաղաքացիական դաշտը մեր ձեռքբերումներից է, և նահանջ այս հարցում մենք չենք ունենալու։ Խոսքի ազատությունը, որը համընդհանուր ազատությունների ցուցիչներից է և սերտորեն առնչվում է նաև ՀԿ սեկտորի գործունեության հետ, մեզ մոտ տարածաշրջանում ամենաբարձր մակարդակի վրա է։ Ավելին, Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ ՀԿ սեկտորը զարգացնելու համար, տրամադրվում են դրամաշնորհներ, կազմակերպվում են դասընթացներ ՀԿ-ների ներկայացուցիչների համար։ Հայաստանում գործում, ծրագրեր են իրանացնում և՜ միջազգային կազմակերպություններ, և՜ հազարավոր ՀԿ-ներ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ մեկի գաղութը չի եղել։ Այն ինքնիշխան հանրապետություն է, որի օրենսդրությունը բխում է միմիայն ՀՀ պետական շահից և միտված է բավարարելու ՀՀ քաղաքացիների պահանջմունքները։ Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԵՏՄ անդամ, միաժամանակ երբեք չի ժխտել եվրոպական արժեքներն ու դրանց հավատարիմ մնալը»,- ասված է The European Post-ին Կարեն Ավագյանի տված հարցազրույցում։

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ