«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի ֆիլհարմոնիկը հանդես է եկել Բեթհովենի անվան Զատկի փառատոնում

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Վարշավայի ֆիլհարմոնիկը հանդես է եկել Բեթհովենի անվան Զատկի փառատոնում
31.03.2015 | 14:34

Մարտի 29-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Լեհաստանում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի 19-րդ փառատոնի շրջանակներում ղեկավարել է Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Մենակատար՝ Լետիցիա Մորենո (ջութակ)։ Ծրագրում հնչել են Ղազարոս Սարյան (Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար), Դմիտրի Շոստակովիչ (Ջութակի կոնցերտ թիվ 1), Լյուդվիգ վան Բեթհովեն (Սիմֆոնիա թիվ 7)։
Նշենք, որ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնն անցկացվում է 1997 թվականից և մեծաթիվ երաժշտասերների է համախմբում Լեհաստանից և այլ երկրներից։ Փառատոնի կազմակերպիչը Լյուդվիգ վան Բեթհովենի անվան միությունն է։ Փառատոնն անցկացվում է մարտի 22-ից ապրիլի 3-ը։ Հրավիրված են Եվրոպայի և այլ տարածաշրջանների լավագույն նվագախմբերը։ 19 թիվը խորհրդանշական է փառատոնի համար. 19-րդ փառատոնում տեղի կունենա 19 համերգ։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ