Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն
01.04.2015 | 12:24

Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահներն ընդունել են հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին. «Մենք, ֆրանսերենը որպես ընդհանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության փաստը։ Ոգեկոչում ենք 1915 թվականի Հայերի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում։
Հրավիրում ենք Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը, և, ի վերջո, ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը, և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովուրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա»:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ