Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ղազախստանը, Ղրիմի նման, պետք է միացվի Ռուսաստանին

Ղազախստանը, Ղրիմի նման, պետք է միացվի Ռուսաստանին
01.04.2015 | 12:26

Ղազախստանի ռուս քաղաքացի Տատյանա Շևցովա-Վալովան 4 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել ղազախների հասցեին վիրավորական արտահայտությունների և Ղազախստանը Ռուսաստանին միացնելու կոչերի համար: Մարտի 31-ին Ղազախստանի դատարանը, մեղավոր ճանաչելով Շևցովա-Վալովային, հայտարարել է, որ եթե նա կրկին ազգային խտրականություն և ատելություն քարոզող կոչեր հնչեցնի, պայմանական ազատազրկումը կփոխարինվի կալանքով: Շևցովա-Վալովան սոցիալական ցանցերում իր հրապարակումներում ղազախներին անվանել է «չուրկաներ» և գրել է, որ Ղազախստանը, Ղրիմի նման, պետք է միացվի Ռուսաստանին:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ