ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Թեհրանը և Էր-Ռիյադը կարող են կարգավորել ճգնաժամը Եմենում. Իրանի ԱԳՆ

Թեհրանը և Էր-Ռիյադը կարող են կարգավորել ճգնաժամը Եմենում. Իրանի ԱԳՆ
01.04.2015 | 12:32

Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են համագործակցել ի շահ Եմենում ճգնաժամի կարգավորման՝ ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը. «Իրանը և Սաուդյան Արաբիան կարող են սկսել փոխգործակցել, որպեսզի կարգավորեն ճգնաժամը Եմենում»: «Մենք Եմենում կողմերին խորհուրդ ենք տալիս հանգստանալ և նստել բանակցային սեղանի շուրջ»,- հավելել է իրանցի դիվանագետը: «Ակնհայտ է, որ Եմենում Սաուդյան Արաբիայի ագրեսիան ռազմավարական սխալ է»,- նշել է նա:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ