Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանը՝ BRICS-ի նախագահ

Ռուսաստանը՝ BRICS-ի նախագահ
01.04.2015 | 15:58

Ռուսաստանն ապրիլի 1-ից ստանձնում է BRICS-ի (ՌԴ, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ-ը) նախագահությունը՝ Բրազիլիայից: Նախագահության ժամանակ Ռուսաստանն իրականացնելու է մի քանի ծրագրեր, առանցքայինը հուլիսի սկզբին ՈՒֆայի գագաթնաժողովն է: Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են գտնվելու համաշխարհային տնտեսության ու քաղաքականության առանցքային հարցերով փոխգործակցության խորացումը: BRICS-ին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 42 տոկոսը և ցամաքային հատվածի 26 տոկոսը: 2013-ին համաշխարհային առևտրում BRICS-ի մասնաբաժինը կազմել է 16,1 տոկոս, ռազմական ծախսերում՝ 10,8 տոկոս, էներգիայի ավանդական տեսակների արտադրությունում՝ 40,2 տոկոս:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ