Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների բանակցություններ Վիեննայում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների բանակցություններ Վիեննայում
01.04.2015 | 16:03

ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում բանակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերի վերաբերյալ՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: «Լավ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ Վիեննայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրադարձությունների և հետագա քայլերի վերաբերյալ»,- գրել է ամերիկացի համանախագահը: Ավելի վաղ Ջեյմս ՈՒոռլիքը Twitter-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբին զեկուցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերսկսված բռնությունների և միջնորդական ջանքերի մասին: Նա նշել էր, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն դարձնել:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ

‚ĀÆ/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ