Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայացք Բագարանից. թուրք լրագրողի անդրադարձը՝ հայ-թուրքական սահմանի հայկական կողմից

Հայացք Բագարանից. թուրք լրագրողի անդրադարձը՝ հայ-թուրքական սահմանի հայկական կողմից
01.04.2015 | 16:06

Երևանյան «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի՝ Թուրքիայի մասնակից Սերվեթ Յանաթման «Զաման» պարբերականում հոդված է գրել Հայաստան այցի ու հայ-թուրքական սահմանի մասին. «Ձուկ բռնել եմ ուզում, դա գրեք, որ պաշտոնյաները ձայնս լսեն»,- ասում է Բագարան գյուղում բնակվող 65-ամյա Վալերը։ Բագարանը հայ-թուրքական սահմանը բաժանող Ախուրյան գետի հայկական կողմում է։ Դրա դիմաց Կարսի Հալըքըշլաք գյուղն է։
Հայաստանում շարունակվում են 1915-ի դեպքերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։
«Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումին մասնակցելու համար Հայաստան այցի ընթացքում շրջեցինք Թուրքիայի սահմանին։ Բագարան գյուղը գետի երկու կողմերում երկու տարբեր պետություններ միաժամանակ տեսնելու համար լավ օրինակ է։ Մայրաքաղաք Երևանից 90 կմ է հեռու։ Կանգնել ենք բարձունքին։ Տեսարանը հրաշալի է։ Մեր աչքի առաջ Արաքս գետն է հոսում, իսկ աջ կողմում Ախուրյանն է երևում։ Բագարանն Ախուրյանի՝ Արաքս գետը թափվելու կետում է գտնվում։ Եթե չիմանանք, որ Ախուրյանը երկու երկիր է տարանջատում, չենք էլ հասկանա, որ դրանք երկու տարբեր գյուղեր են։ Տները միմյանց շատ մոտ են՝ կողք կողքի։
Ամենածայրի հայկական և թուրքական տների միջև հեռավորությունը չափազանց փոքր է։ Եթե այդ տներից միմյանց կանչեք, կկարողանաք հանգիստ լսել ու կապ հաստատել միմյանց հետ։Հակառակ կողմի գյուղի մեքենաների ձայները լսվում են։ Եթե բարձունքից ուշադիր նայեք, անգամ մեքենաների մակնիշը հեշտությամբ հնարավոր է տարբերել։ Վերից նայելիս ուշադրություն գրավող առաջին բանը մզկիթի մինարեթն է լինում։ Եթե շրջանին անծանոթ մարդ նայի՝ դա թուրքական գյուղ կկարծի։
Էլեկտրասյուների վրա արագիլները բույն են հյուսել. գարնան ավետաբերը... Թուրքիայում փոքր երեխաներին ընտանիքները պատմում են, թե արագիլն է նրանց բերել։ Պարզվում է՝ այստեղ էլ է այդպես։
Գյուղում շրջելիս պարկն ուսին մի ծեր մարդ է հանդիպում։ Բերանին ծխախոտ, ժպտալով մեզ է մոտենում։ «Որտեղացի՞ եք»,- հարցնում է, ապա փայտի կտորներով լի պարկը մի կողմ թողնելով՝ սեղմում է մեր ձեռքը։ Պատմում է, թե գյուղում քանի հոգի է ապրում, քանի տուն կա, որոնք են եկամտի հիմնական աղբյուրներն ու նշում, որ ինքն Ադրբեջանի երկրորդ ամենամեծ քաղաքից՝ Գանձակից է Վալեր հորեղբայրը մեզ իր տուն հրավիրում։ Նախկինում լուսանկարիչ ու մեքենաները ներկող է աշխատել։ Տանը ծանոթացնում է իր մոր՝ 87-ամյա Գոհար մորաքրոջ հետ։ Գոհար մորաքույրը պատմում է, որ իր հին տունը շատ է կարոտում և փոքր-ինչ զայրանում է: «Այնտեղ մեր տունը շատ գեղեցիկ էր, երկու լողավազան ու մեքենա ունեինք»,- ասում է նա ու նշում, որ հիմա աղքատության մեջ են, աչքերը լցվում են։ Հեռանալիս Վալեր հորեղբայրն ասում է, որ մի քիչ թուրքերեն գիտի։ Ադրբեջաներեն-թուրքերեն խառը բառերով է խոսում՝ նշելով, որ Գանձակում է սովորել։ Առանց մեր հարցնելու՝ ասում է հետևյալը. «Դեմիրելին (նկատի ունի Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին-Tert.am) լավ էի հասկանում, սակայն Էրդողանին (ներկայիս նախագահը-Tert.am) առանձնապես չեմ հասկանում»։ Հետո մեզ հանձնարարություն է տալիս։ Ասում է, որ ձուկ շատ է սիրում, սակայն Ախուրյանում ու Արաքսում ձուկ որսալ չի կարողանում։ «Այստեղ ուրիշ վայր չկա, որ ձուկ որսամ։ (Մատով նշան անելով) սա անպայման գրեք։ Ձայնս լսելի դարձրեք, թող այդ հարցը լուծվի։ Ամենամեծ ցանկությունս Ախուրյանում ձուկ բռնելն է»,- ասում է նա։ Բագարանի գյուղացիներն իրենց ապրուստը վաստակում են հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ։
Շատ տների մոտ կենդանիներն են ուշադրություն գրավում, գառներ ու կովեր կան։ Կարսում, Աղրըում ու Իգդիրում էլ է նույնը, տարբերություն չկա։ Առանց զգալու սահմանին շատ ենք մոտեցել։ Թուրքական գյուղերից աքլորի ձայներ են հնչում։ Այդքան որ մոտ է այստեղ ամեն ինչ...»։

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ