Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
03.04.2015 | 11:05

Կոստանդնուպոլիս-1


Կ.Պոլսում հայերի գոյությունը հիշատակվում է 5-6-րդ դարերից. նրանց թիվն էր 2000-5000 հոգի, որոնց մեջ, անշուշտ, կային վաճառականներ, ուսյալ մարդիկ, սեղանավորներ ու հողատերեր։
Պոլսի առումից շուրջ 20 տարի առաջ Ղալաթիայի հայոց եկեղեցին կառուցել է Կոմս վաճառականը։

Ֆաթիհ Սուլթան Մահմեդ Բ-ի կողմից Կ. Պոլիսը գրավելուց շուրջ 150 տարի առաջ, երբ ճենովացիները տիրում էին թե Ղրիմին և թե Կ. Պոլսո Ղալաթիա քաղաքամասին, ղրիմցի հայերը սկսեցին Կ. Պոլսո հետ մեծածավալ առևտուր անել։

Կ. Պոլսոյ առաջին հայ պատրիարքին՝ Յովակիմ եպիսկոպոսին հետ 1461-ին Պոլիս գաղթած են քանի մը երեւելի տուներ (ըստ ոմանց վեց տուն), ինչպէս նաեւ Անկիւրիայէն չորս տուն: Ոմանց սուլթանը բնակարաններ տուաւ քաղաքին եւ ոմանց` Ղալաթիոյ մէջ, ուր արդէն բազում հայեր կային:
1453-ին, Կ. Պոլսոյ գրաւման ատեն, հայեր գոյութիւն ունէին Կալաթա-Բերա լատինական արուարձանին մէջ, ուր հայկական եկեղեցիներ ալ գոյութիւն ունէին:
Հայկական առաջին բռնագաղթի մը վկայութիւնը պահուած է Աբրահամ Անկիւրացիի «Ողբին» մէջ, գրուած բիւզանդական կայսրութեան մայրաքաղաքին անկման առթիւ: Աբրահամ Անկիւրացի ականատես վկայ մըն է դէպքերուն եւ առաջին բռնագաղթողներուն:
Եւ ոչ միայն Տաճկաց ազգին,
Այլ զքրիստոնեայսն ի մէջ բերին,
Ի քսան եւ ութ հոկտեմբերին
Չորս հայ ի յԱնկիւրիոյ բերին։

Աստուածատուր Սաթըլմիշին,
Եվ Սիմէոն Բարիփաշին,
Եւ Պապայի որդի Այվատն,
Եւ պարոն Գորգն հէշիմ հաճին։
Այս չորս հայերը փարթամ վաճառականներ պէտք եղած ըլլան, որոնցմէ երկուքին յիշատակութիւնը կը կարծեմ գտած ըլլայ Պուրսայի շերիի դատարանին արձանագրութեանց մէջ:


Ժառանգական թողօնի մը արձանագրութեան մէջ, որ կը կրէ 21 մայիս 1488 թուականը եւ կը վերաբերի Պուրսա մեռած անկիւրացի Իսքենտերի, յիշուած են անոր քրիստոնեայ կինը Անկիւրիոյ մէջ, ինչպէս նաեւ Այվատ եւ Սաթըլմիշ անուն երկու մանչերը եւ Մարթա անուն աղջիկը:
Այվատ եւ Սաթըլմիշ 1453-ին Անկիւրիայէն Իսթանպուլ փոխադրուած չորս հայերէն երկուքն են: Շերիի դատարանին արձանագրութեան մէջ յիշուած են Իսքենտերին թողօնին մանրամասնութիւնները: Այսպէս, Իսքենտեր Պուրսա բերած էր 170 կտոր սոֆ, որոնց երկու կտորը 700 ագշէի ծախած էր: Բացի բազմատեսակ սոֆերէ, բերած էր նաեւ ութը գաֆթան: Իջեւանած էր Գարաճա-պէյ խանը չորս սպասուհիով (ճարիյէ)։ Իր գոյքերուն մէջ կը գտնուէին նաեւ երաժշտական գործիքներ՝ չորս չենկ եւ երկու գանուն: Իրեն համար պատրաստել տուած էր ոսկեհուռ թանկարժէք հագուստ մը: Այս թուումը գաղափար մը կու տայ անկիւրիացի Իսքենտերի փարթամութեան եւ հաճոյասէր կենցաղին մասին: Ֆաթիհ անոր երկու զաւակները Իսթանպուլ բերել տալով, անտարակոյս նպատակ ունեցած է, որ Իսքենտեր առեւտրական յարաբերութիւններ հաստատէ Իսթանպուլի հետ եւս:
Միւս երկու հայերն ալ ասոնց նման վաճառականներ պէտք է եղած ըլլան:

Կ.Պոլսի անկումից հետո թուրքերն իրենց իշխանության այլ վայրերից մեծ թվով ոչ հույն հպատակներ բռնի տեղափոխեցին այնտեղ, հունական տարրի ազդեցությունը հակակշռելու համար։ Այս նպատակով Կ. Պոլիս բերված հայ գաղթականների առաջին ներկայացուցիչներն են եղել վերոհիշյալ չորս հոգին, որոնք Անկյուրիայի (Անկարա) երևելիներից էին։ Վկայություն կա, որ դրանից մի քանի տարի հետո` 1464 թվականից առաջ, ավելի մեծ թվով հայ գաղթականներ են բերվել Անկյուրիայից։ Այնուհետև հայեր են բերվել նաև 1461 թ. Տրապիզոնից, 1479 թ.` Ղարամանիայից, և հետզհետե` այլ վայրերից։

Տյուզյան գերդաստան

Օսմանյան Թուրքիայի ամենանշանավոր և ազդեցիկ հայ կաթոլիկ տոհմն է: Օսմանյան կայսրության ժառանգական ոսկերչապետեր և դրամահատարանի տնօրեններ, ամիրաներ:

Այս հնամենի զարմը սերում է Ատրպատականից, որտեղից գաղթել է Կարին, հետո Երիզայի մոտ գտնվող Մրշկա հին քաղաք, ապա` այն ժամանակ ոսկերչության ասպարեզում հանրահայտ Տիվրիկ։ Այստեղ գերդաստանի անդամները յուրացրել են ոչ միայն ոսկերչության արհեստը, այլև համբավ ձեռք բերել որպես ոսկուն տարբեր մետաղներ խառնողներ ու ձուլողներ (քյուլուչեճի), ապա տեղափոխվել են Ակն:
Ազգանունը ծագում է տյուզիճի` ոսկի շարող, հավաքող (թեսվիեճի, մխլայիճի) բառից։
1600 թ. գերդաստանի նախահայր Պողոսի որդի Հարությունը տեղափոխվել է Կ. Պոլիս, բնակություն հաստատել Վլանկա Ենի-գաբուի մոտ, ապա` Գուրուչեշմե գյուղավանում: Ծառայության է անցել կայսերական պալատում և ճարտար արվեստի շնորհիվ արժանացել «Արքունի ոսկերչապետ» տիտղոսի: Կայսերական գանձատան մոտ բացել է նաև ոսկերչական խանութ, որը գոյատևել է մինչև XIX դ. սկիզբը:
Նրա մահից հետո ոսկերչապետության պաշտոնն ստանձնել է որդին՝ Սարգիսը (վախճանվել է 1721 թ.), որին հաջորդել է որդի Հովհաննեսը (վախճանվել է 1744 թ.), որն արժանացել է պետական ռոճկի և զանազան պարգևների:
Միքայել Հովհաննեսի Տյուզյանը (1724-1783) մանկուց զբաղվել է նկարչությամբ, ոսկերչությամբ ու քիմիայով: Ստանձնելով ոսկերչապետությունը, իր արվեստով գերազանցել է նախնիներին: Ենթարկվելով բանսարկությունների, որոշ ժամանակ պաշտոնաթող է եղել, Ղալաթայի Սեղբոս-խանում զբաղվել մասնավոր ոսկեգործությամբ. Ապա վերանշանակվել պաշտոնին: Ավելին, սուլթան Մուստաֆա III-ի հրամանով նշանակվել է նաև Օսմանյան կայսրության դրամահատարանի տնօրեն:
1758 թ. դրամահատարանում պատրաստել է Ֆընտըգ ալթուն կոչված զարդոսկին։ Քիմիական գյուտի շնորհիվ, որը գաղտնի է մնացել մինչև 1830 թ., գունավոր երփներանգ ու փայլ է հաղորդել դրամահատարանում պատրաստված ոսկեդրամներին ու զարդոսկիներին։
Հաջորդ ոսկերչապետ և դրամահատարանի տնօրեն Հովհաննես Միքայելի Տյուզյանը (1749-1812) Ղալաթիայում ու Գարթալում բացել է երկու հայկական դպրոց, նորոգել Սկյութարի հայոց դպրոցը, հիմնել «Արշարունյաց ընկերությունը», հրատարակել «Դիտակ Բիւզանդեան» ամսաթերթը:
Նրա մահից անմիջապես հետո որդիներից Գրիգորը (ծնվ. է 1774 թ.) նշանակվել է դրամահատարանի տնօրեն, իսկ Սարգիսը (ծնվ. է 1777 թ.)՝ ոսկերչապետ: Եղբայրները Ենի-քյոյի ծովափին կառուցել են մի հսկայական պալատ, ինչն առիթ է հանդիսացել ստուգումներ անցկացնելու: Հայտնաբերված չարաշահումների համար 1819 թ. օգոստոսի 27-ին եղբայրները գլխատվել են: Նույն օրը Ենի-քյոյի պալատի պատուհաններից գազազած ամբոխը կախել է նրանց մյուս եղբայր Միքայելին (ծնվ. է 1786թ.) և հորեղբորորդի Մկրտչին: Գերդաստանի մյուս անդամները և ազգականները բանտարկվել են Գում-գաբուի հայոց պատրիարքարանում, իսկ նրանց ունեցվածքը՝ բռնագրավվել: Մյուս եղբայրներ Հակոբը, Կարապետը և Պողոսը երեք տարով աքսորվել են Կեսարիա:
Կարապետ Հովհաննեսի Տյուզյանը (1779-1855) եղել է արքայամոր սեղանավորը, արժանացել բեյի աստիճանի, 1849 թ. ստացել է Ռյութբեյ վալա աստիճան։ Սուլթանից և արտասահմանյան երկրներից պարգևատրվել է 12 շքանշաններով։ 1850-ին դարձել է սուլթան Վալիդեի սեղանավորը։
Հակոբ Հովհաննեսի Տյուզյանը (1793-1847) 1833 թ. սուլթան Աբդուլ Մեջիդի հրովարտակով նշանակվել է դրամահատարանի տնօրեն, արդիական եվրոպական սարքավորումներ է ներդրել դրամահատարանում: Զմյուռնիայում հիմնել է թղթի խոշոր գործարան: 1847 թ. ֆինանսավորել է Վիեննայի «Եւրոպա» լրագրի հրատարակումը:
Պողոս Հովհաննեսի Տյուզյանը 1839 թ. նշանակվել է արքունի ոսկերչապետ:
Միհրան Սարգսի Տյուզյանը (ծնվ. է 1817 թ.) 1847-1880 թթ. եղել է դրամահատարանի տնօրեն, 1855-ին արժանացել է բեյի աստիճանի, Թանզիման մեջլիսի անդամ (1856), հանրային կրթության նախարարության խորհրդական (1857), առաջին քրիստոնյան է, որը 1867 թ. նշանակվել է Արդարադատության խորհրդի անդամ, 1877-ին ընտրվել խորհրդարանի պատգամավոր:
Սարգիս Միհրանի Տյուզյանը (ծնվ. է 1851 թ.) եղել է դրամահատարանի գանձապետ, արժանացել բեյի աստիճանի:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ