Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ասում են...

Ասում են...
10.04.2015 | 01:05

...թե ապրիլի 24-ից անմիջապես հետո չի բացառվում, որ ներքաղաքական կյանքում կրկին աշխուժացումներ լինեն: Ըստ մեր աղբյուրների` ձերբակալված Ժիրայր Սէֆիլյանենք կօգտվեն այն PR «էքշընից», որն իշխանություններն իրականում ապահովեցին նրանց համար` Բերձորի ու վերջին ձերբակալության «արարներով», քանզի այդքան անհայտ մի ուժի համար ավելի մեծ PR հնարավոր չէր, և կփորձեն վերջապես «սկսել» իրենց չկայացած «հեղափոխությունը»` այս անգամ արդեն ոչ թե քաղաքական ուժերի հետ խաղեր տալով, այլ իրենց շուրջը հավաքելով «ռեժիմից» դժգոհ մտավորականների, գիտնականների: Բելգիայից ¥ասում են` թուրքական ծագմամբ փողերով¤ ֆինանսավորվող, ինչ-որ մասով «հետքերը» դեպ «Սիվիլիթաս» գնացող «Հիմնադիր խորհրդարանի» հետևում կանգնած են ոչ միայն Քոչարյանն ու Օսկանյանը, այլև ռուսական որոշակի շրջանակներ: Ընդ որում, «հեղափոխության» գործում հիմնադիրներին վերապահված է այն դերը, որը Մայդանում իրականացնում էին «բանդերականները»` հրկիզումներ, անկարգություններ, խժդժություններ ժողովրդի երկու հատվածների միջև:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ