...թե ամեն մարդկային խորթ չէ նաև «պունկտուալ»-օրինասեր եվրոպացիներին: «Քաղցր կյանքից» նրանք նույնպես չեն հրաժարվում` փորձելով հաճելին համակցել օգտակարի հետ: Մեր տեղեկություններով` մարտի կեսերին Հայաստանում անցկացվող Եվրանեսթի համաժողովի եվրոպացի բոլոր պատգամավորները «լցվել» են նախագահական ինքնաթիռը և Եվրոպա են մեկնել Սերժ Սարգսյանի հետ: Հիշենք, որ այդ օրերին Սերժ Սարգսյանը մեկնում էր Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ գագաթնաժողովին: Բարեկեցիկ ապրող եվրոպացիները, փաստորեն, խնայել են իրենց գործուղման գումարը: