Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կգտնվի մի խոշոր անհատ, ով կթքի ձեր երկրի ճակատին, ասելով` ձեր պապերը ցեղասպան են եղել

Կգտնվի մի խոշոր անհատ, ով կթքի ձեր երկրի ճակատին, ասելով` ձեր պապերը ցեղասպան են եղել
17.04.2015 | 00:09

Պարոն Էրդողան, ձեզ գրելուց առաջ երկար եմ մտածել` ե՞ս ով եմ, նա՞ ով է: Ես` քրիստոնյա, նա` մահմեդական: Մահմեդականի մասին, ի դեպ, ասեմ, պարոն Էրդողան: Վանի նահանգի Գործոթ գյուղից 1915 թվականին թուրքի յաթաղանից մազապուրծ տատս (նրա ամուսին Գրիգորին և նույն գյուղի քահանա Գրիգորի հայր տեր Դավթին քո պապը, կամ, ինչպես հայտնի առակում է ասված, մեկը ձեր պիղծ ցեղից, դաժանաբար մորթել են գյուղի մյուս տղամարդկանց հետ) երկու տարեկան որդու` Արիսի և մեկ տարեկան աղջկա` Նունեի հետ փախել են (ասեմ, որ նորածին աղջիկը չի դիմացել փախուստի դաժան ճանապարհին և մահացել է, փոքրիկի դին հասկանալի պատճառներով հողին չի հանձնվել¤: Նանե տատս այնքան է պատմել մահմեդականի դաժանությունների մասին, որ ես սկսել եմ ատել մահմեդական կոչված ամեն ինչը: Հետագայում, երբ արդեն հասուն էի դարձել և շփվեցի ղազախի, ուզբեկի, պարսիկի և հատկապես արաբի հետ ու տեսա նրանց բարությունը, հասկացա, որ մահմեդականի դաժանությունների մասին տատիս պատմածը վերաբերել է թուրքին, նրա բնածին էությանը: Հավանաբար, այդ բնածին դաժանությունն է նկատի ունեցել լեհ մտածող Կոմարովսկին` ասելով. «Քրիստոնյա աշխարհի խայտառակությունն է, որ մինչ այսօր Թուրքիա անունով պետությունը գոյություն ունի աշխարհում»:
Եվ այսօր էլ Իսլամական պետություն կոչված երկրի զինվորները իսկ և իսկ գործում են XX դարի սկզբի թուրք մահմեդականի վայրագությամբ: Մարդկության պատմությունը հուշում է, որ մարդկային ցեղը ոճրագործություններ, դաժանություններ մարդու նկատմամբ շատ է գործել, բայց քո պապը XX դարի սկզբին գերազանցեց մարդկության պատմության ողջ ընթացքում ոճրագործների գործած բոլոր հանցավոր արարքները և հանցավոր նախատիպը դարձավ աշխարհի մեծագույն ճիվաղի` Հիտլերի:
Ես չեմ ապրում անցյալով, բայց անցյալը իմ փախստական տատի պատմած պատմություններն են, միշտ խոնավ նրա աչքերը, նրա ապրած տառապանքները, նրա դառը կարոտը առ կորուսյալ հայրենիք, և ամեն անգամ, երբ արդեն Նանե տատի թոռներով ու ծոռներով հավաքվում ենք նրա տանը, իսկ դա հաճախ է լինում, հիշում ենք նրա պատմածները, անկեղծ ասած, մեր սեփական տանը կարծես մի տեսակ հյուր ենք զգում մեզ, որովհետև Գրիգոր պապի, քահանա Դավթի անթաղ ոսկորները մեզ պարտադրում են Գործոթ գյուղում տեսնել իրենց վերանորոգված տունը:
Այսօր XXI դարն է: Ես չեմ մեղադրում թուրք ժողովրդին, որովհետև տեսնում եմ, որ հեռավոր Ալթայից Փոքր Ասիա խուժած սելջուկի թոռները շատ են փոխվել արտաքնապես, և նրանք բոլորը հարեմի սերունդ են, բայց ինչպես երևում է, հարեմի կանանց արյունը չի կարողացել լրիվ մաքրել Ալթայից ներխուժած արյունը, այլապես չէր լինի 1915 թիվը և ամենադաժանը` կատարվածի ժխտումը: Ես լավ եմ հասկանում թուրքի ժխտողական էությունը: Ձեր պատմաբանները ժխտում էին եկվոր լինելու հայտնի թեզը, սակայն, մյուս կողմից, բնազդը հուշում էր... Այդ բնազդով կարելի է բացատրել Դեմիրելի 1992 թվականին Ղազախստան այցելության ժամանակ ասված խոսքերը. «Ես եկել եմ իմ նախնիների հայրենիքը»: Ասեմ, որ հունգարներն էլ եկվոր են, բայց երբեք չեն ժխտում այդ փաստը, նույնը` ֆինները: Ինչո՞ւ... որովհետև գաղթելով այդ նույն տեղերից, նրանք ինտեգրվեցին քաղաքակիրթ մարդկությանը և ամեն տեղ սուգ ու ավեր չսփռեցին: Սա դեռ դժբախտության կեսն է, առավել ևս մեծ դժբախտություն է, որ մարդ կոչվածը դասեր չի քաղում իր հարևան ժողովուրդներից, որոնց առաջնորդները նույնպես ահավոր դժբախտություններ են պատճառել ուրիշ ժողովուրդների, բայց ծնրադիր ներողություն են խնդրել, որով ոչ միայն սրբել են մարդասպանի խարազանն իրենց ժողովրդի վրայից, այլև դրանով թեթևացրել են զոհի հարազատներին ու նպաստել նրանց` առանց բարդույթների ապրելուն: Իսկ դո՛ւք, թուրքերդ...
Որքան էլ վիրավորական հնչի, չեմ կարող չհիշել XX դարի ժողովուրդների բարեկամության մեծ ջատագով Թումանյանի խոսքերը թուրքերի մասին. «Շատ է հեռուն դեպի մարդը իր ճամփան»: ՈՒշքի եկ, պարոն Էրդողան: Այժմ XXI դարն է: Անկախ կրոնական պատկանելությունից, մարդ արարածն ունի մեկ Աստված, որի դատաստանից վերջին հաշվով ոչ միայն անհատը, այլև ազգերը չեն պրծնում: Ճիշտ ուղին մեկն է` ապաշխարելը, ոչ թե սրան-նրան ահաբեկելը, վիրավորելը: Դուք ներկա պահին քաղաքական գործիչներին, պետություններին ահաբեկելու ճամփով եք գնում, ու, ցավոք, ԱՄՆ-ի նման մեծ տերության ղեկավարը վախենում է ձեր շանտաժից։ Օբաման մինչ նախագահ ընտրվելը հայերի հանդեպ թուրքերի արածը բնութագրում էր որպես ցեղասպանություն: Նախագահ ժամանակ ամեն ինչ ասում է, բացի այդ բառից: Նման դեպքերում կա երկու դատողություն. Օբաման սրիկա է և ԱՄՆ-ում հայերի ձայները ստանալու համար խաբում է նրանց, կամ էլ ընտրվելուց հետո վախենում է Թուրքիայից` որպես դաշնակցից: Հավատացած եմ, որ Օբաման սրիկա չէ, և այսօր էլ նա հավատացած է թուրքերի արարքներին նախկինում տրված գնահատականին, բայց վախենում է ՆԱՏՕ-ի իր դաշնակցին կորցնելուց:
Անգլիան` աշխարհի այդ մեծ ավանակը (Բայրոնի բնութագրումն է), անարգելով իր զինվորի թափած արյունը, գալիս է նշելու նրա պարտությունը, իսկ իր հաղթանակի համար մեռած զինվորի 70-ամյակի կապակցությամբ հրաժարվում է նշել այդ տոնը երբեմնի իր դաշնակցի հետ: Իրոք, այլ են քաղաքական գործիչների բարքերը:
Դուք` թուրքերդ, հատկապես թուրք կառավարողներդ, ժխտում եք ձեր պապերի մարդասպան էությունը ոչ թե նրանց չանարգելու համար (անգամ 1,5 միլիոն մարդու կոտորածի պայմաններում ձեր պապերը արյունոտ մարդասպաններ են), այլ վախենում եք հատուցումից, իսկ որ հատուցումը գալու է, դուք էլ չեք կասկածում: Դրա համար զբաղված եք սրան-նրան ահաբեկելով: Մենք` հայերս, ոչ մեկին չենք խնդրել և խնդրում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը ի հակառակ ձեզ, ոչ մեկին չենք ահաբեկում չճանաչելու համար, ինչպես դուք` ճանաչելու համար: Մենք որպես պետություն չունենք այն կշիռն աշխարհում, որ ունի ձեր պետությունը, մենք հույսը դրել ենք մարդկային բանականության վրա, մարդու աստվածային էության վրա: Մի՞թե աստվածային էության տեր չէր սիրիացի արաբը, որ Դեր-Զորից հավաքում և տուն էր տալիս թուրք մարդասպանից փախած գաղթական քրիստոնյա հային: Այստեղ չէր խոսում կրոնը, շահը, այլ մարդ արարածի աստվածային էությունը` սիրել իր նմանին: Եվ նման աստվածային մի մարդ, կաթոլիկ աշխարհի մի հոգևոր հայր, տեղի չտալով Թուրքիայի սպառնալիքներին, արեց այն, ինչ թելադրում էր նրա կրոնական դաստիարակությունը: Այդ քայլով Հռոմի պապը ոչ թե ապտակեց Թուրքիային, այլ քաղաքակիրթ աշխարհի տերերին, ասաց` մարդկային կյանքը վեր է քաղաքական, նյութական շահից: Իր աստվածային քայլով նա ամբողջ աշխարհին բարի ուղերձ հղեց և առաջին հերթին թուրք ժողովրդին` ասելով. «Մաքրիր քո խիղճը այդ ծանր բեռից»: Չեմ կարծում, պարոն Էրդողան, որ պապի աստվածային խոսքը հասու է ձեզ: Ախր այդ նույն Թումանյանն է ասել. «Բերանն արնոտ մարդակերը էն անբան, հազար տարում հազիվ դարձավ մարդասպան»: Ես չգիտեմ, որքան ժամանակ դեռ թուրք ժողովրդին դուք կպահեք խարազանված այդ կարգավիճակում, բայց տեսնելով ձեր երկրի վարչապետի ցինիզմը, դժվարանում եմ որևէ բան ասել: Միայն կասեմ, որ եթե ցավն ընդհանուր է, ապա ի՞նչ եղան դարերով այդ հողում արարած հայերը: Չկան: Բայց շատացան հազարավոր կիլոմետրեր հեռվից այստեղ եկած քոչվորները:
Շարունակեք չճանաչել, եղած փաստերը շարունակեք կեղծել: Ասեմ, որքան էլ դուք ձեր երկրի աշխարհագրական դիրքից ելնելով շարունակեք ահաբեկել սրան-նրան, միևնույն է, միշտ հարմար պահին, հարմար տեղում կգտնվի մի խոշոր անհատ, որը օրը ցերեկով կթքի ձեր երկրի ճակատին (ժողովուրդ ասածն այստեղ մեղավոր չէ, բայց այդ խարազանից նա հեռու չի մնում), ասելով` ձեր պապերը ցեղասպան են եղել:
Եզրակացությունը թողնում եմ ձեզ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ