Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Նշանավոր օտարերկրացիների կարծիքները` երեք գրքում

Նշանավոր օտարերկրացիների կարծիքները` երեք գրքում
17.04.2015 | 12:21

Ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (հասցե` Իսահակյան 38) տեղի կունենա հանդիպում «Հայագիտակ» հրատարակչության ստեղծագործական անձնակազմի հետ: Միջոցառմանը կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Սև գիրք. Օտար նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների և հայոց ցեղասպանության մասին» գրքի ռուսերեն հրատարակությունը և «Երկիր դրախտավայր. Օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը», «Եղբայրական օգնություն հայերին» գրքերը:

«Սև գիրք. Օտար նշանավոր մարդիկ թուրքական ոճիրների և հայոց ցեղասպանության մասին» գիրքը` օտարազգի հեղինակների ներկայացմամբ, լուսաբանում է XIX դարավերջից մինչև XX դարի առաջին քառորդի ողբերգական իրադարձություններն ու դրանց դրդապատճառները, որոնց հետևանքով բնաջնջվեց ավելի քան 1,5 միլիոն հայ, կողոպտվեց և յուրացվեց խաղաղ բնակչության ունեցվածքը, ընչազուրկ և որբացած հայության մնացած մասը սփռվեց աշխարհով մեկ:
«Եղբայրական օգնություն հայերին» գիրքը հղացել, կազմել, ինչպես նաև ամբողջական տպաքանակն իրացրել է ժամանակի նշանավոր հրապարակախոս և իրավաբան Գրիգոր Ջանաշյանը (Ջանաշիև): Գրքի ստեղծմանը մասնակցել են անվանի մտավորականներ, իսկ գեղարվեստական ձևավորման և նկարազարդման գործում մեծ ներդրում են ունեցել հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկին և Վարդգես Սուրենյանցը: Աշխատությունը լույս է տեսել 1897-ին, հավելումներով և մշակումներով վերահրատարակվել` 1898-ին:
«Երկիր դրախտավայր. Օտարերկրացիները Հայստանի և հայերի մասին հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գրքում տեղ են գտել ավելի քան 300 օտարերկրացի նշանավոր մատենագիրների, ճանապարհորդների, քարտեզագիրների, պատմիչների, քաղաքական, ռազմական, պետական, կրոնական գործիչների, գիտության, մշակույթի, գրականության անվանի ներկայացուցիչների բնութագրերը Հայաստանի և հայերի մասին:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ