Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հիմնանորոգումից հետո վերաբացվեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը

Հիմնանորոգումից հետո վերաբացվեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը
22.04.2015 | 13:53

Հայոց ցեղասպանության արդեն հիմնանորոգված թանգարան-ինստիտուտը իր դռները բացեց նախ լրագրողների առջև, իսկ հետո տեղի ունեցավ թանգարան-ինստիտուտի պաշտոնական բացումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Հանրության համար թանգարան-ինստիտուտը դռները կբացի ապրիլի 25-ին, ապրիլի 24-ին նորաբաց 12 սրահները այցելելու հնարավորություն կունենան միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամներն ու օտարերկրյա հյուրերը:
Լրագրողներին բոլոր սրահներով ուղեկցելով ու հանգամանորեն ներկայացնելով նոր ցուցադրության հայեցակարգը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շեշտեց, որ վերջին 7-8 տարիներին թանգարանում նոր նյութեր են հավաքվել. «Այնքան նյութ ենք հավաքել, որ լիուլի բավարար է 4-5 այսպիսի թանգարանների»:
Շինարարության համար ծախսվել է 4,5 միլիոն դոլար: Մեծ ներդրում են ունեցել բարերարները՝ հատկապես Գաբրիել Ջեմբերջյանը և Ռալֆ Յիրիկյանը, Ջևան Չելոյանցը: Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվել: Հիմնանորոգվել է թանգարանի նախկին շենքը, ավելացվել են ևս երկու մասնաշենքեր, որտեղ նախկին 3 ցուցասրահների փոխարեն այցելուները 12 նորաբաց սրահներում անչափ տպավորված են լինելու արխիվային փաստաթղթերից՝ լուսանկարներից, ականատեսների աուդիո և վիդեո վկայություններից, մի խոսքով՝ այն ամենից, ինչ կտեսնեն անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության վերաբերյալ, որ մոտ երկու միլիոն հայի կյանք խլեց, նույնքան էլ, գուցե ավելին, սփռվեցին ողջ աշխարհում կամ էլ տեղում բռնի իսլամացվեցին:

Դիտվել է՝ 1069

Մեկնաբանություններ