Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ուղերձը
24.04.2015 | 13:48

«Այս տարի մենք նշում ենք Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի առաջին զանգվածային չարագործության 100-րդ տարելիցը: Սկսած 1915-ից Օսմանյան կայսրության հայերը տեղահանվել են, սպանվել և ուժով քշվել մահվան: Նրանց մշակույթը և նրանց հին հայրենիքի ժառանգությունը ջնջվել է: Բռնության դաժան ակտերի հետևանքով սպանվել է 1,5 մլն հայ: Երբ սկսվեցին 1915-ի սարսափները, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն ահազանգ հնչեցրեց ԱՄՆ-ի կառավարության և օսմանյան առաջնորդների առջև: Նրա ջանքերի շնորհիվ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին բացահայտվել է և ավելի ուշ ազդել իրավապաշտպան Ռաֆայել Լեմկինի աշխատության վրա, ով օգնել է մշակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտում առաջին պայմանագիրը:
Այդ դաժան կոտորածների ֆոնին, ամերիկացի և հայ ժողովուրդները միավորվեցին համամարդկային արժեքների պոռթկման պահին: Սովորական ամերիկացի քաղաքացիները միլիոնավոր դոլարներ էին հավաքում՝ ի պաշտպանություն տառապյալ հայ երեխաների: Հազարավոր հայ փախստականներ նոր կյանք սկսեցին ԱՄՆ-ում, որտեղ նրանք ձևավորեցին ուժեղ և ակտիվ հասարակություն ու դարձան ամերիկյան հասարակության սյուները: Նրանք հսկայական հաջողությունների հասան որպես ձեռնարկատերեր, բժիշկներ, գիտնականներ, նկարիչներ, մարզիկներ: Նրանք իրենց անչափելի ներդրումն ունեցան իրենց նոր տան կառուցման գործում:
Այս 100-ամյակը կարևորագույն պահ է։ Այն կոչ է անում մեզ մտածել պատմական հիշողության կարևորության և անցյալի դժվար, բայց անհրաժեշտ փոխհատուցման մասին։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ 1915 թ. կատարվածի վերաբերյալ իմ հայացքներն ու տեսակետը չեն փոխվել։ Փաստերի լիարժեք, բացահայտ և պարզ ճանաչումը բոլորիս շահերից է բխում։ Ազգերն ու ժողովուրդները ավելի ուժեղ են դառնում և կարող են հիմք ստեղծել առավել արդար և հանդուրժող ապագայի համար՝ ընդունելով անցյալի ցավոտ պահերը։ Մենք ողջունում ենք Հռոմի պապի տեսակետի արտահայտումը, հայ, թուրք և շատ այլ պատմաբանների հայացքները, որոնք փորձել են լույս սփռել պատմության այս մութ էջերի վրա։
Այս կարևորագույն պահին մենք կանգնած ենք հայ ազգի կողքին և հիշում ենք նրանց կորուստները։ Մենք խոստանում ենք, որ նրանք, ովքեր տուժել են, չեն մոռացվի։ Եվ մենք պարտավորվում ենք դասեր քաղել այս ցավագին ժառանգությունից, որպեսզի ապագա սերունդները չկրկնեն մեր սխալները։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ