Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ներկաներն ապշահար են եղել կաթողիկոսի ասածից

Ներկաներն ապշահար են եղել կաթողիկոսի ասածից
24.04.2015 | 19:43

1990 թվականն էր: Հանդիպում էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ, որը խոստացել էր խոսք ասել «Հոգեզարթնում» հեռուստատեսային հոգևոր նոր ֆիլմի մասին: Վեհափառ հայրապետը իրեն հատուկ գեղեցիկ ժպիտով ընդունում է հյուրերին և պաշտոնական մասի ավարտից, հյուրասիրությունից ու զրույցից հետո խնդրում է անջատել տեսախցիկը՝ ասելով, որ հետաքրքիր պատմություն է անելու, որ երբեք ոչ մի տեղ չեն լսի: Օպերատորը անջատում է ոչ թե տեսախցիկը, այլ տեսախցիկի լույսը: Վազգեն կաթողիկոսը խոսքը սկսում է այսպես.
- Գիտե՞ք, ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել... Ներկաներն ապշահար նայում են Վեհափառին, իսկ նա, ասես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը.
- Ձեր տարիքի երիտասարդ Էի: Սովետական Միության սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում էի: ճիշտ սահմանամերձ գոտում մի քանի բացառիկ խաչքարեր կային, որոնց մասին ինձ պատմել էր սահմանապահ զորքի ռուս սպան: Խնդրեցի, որ հնարավորության դեպքում լուսանկարի խաչքարերը:
Իսկապես բացառիկ հոգևոր և մշակութային արժեք էին ներկայացնում հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու համար: Ոգևորությունս այնքան մեծ էր, որ պատրաստ էի ամեն ինչի, միայն թե գերությունից փրկեի խաչքարերը: Կարծես եղեռնի ժամանակ սպանված ու անարգված իմ ազգակիցների աճյունները լինեին, որոնց հոգիները թափառում էին` չգտնելով համբարձման ճանապարհը ...
Ապագա կաթողիկոսը գնում Է ռուս սպայի մոտ և կովկասյան հյուրասիրությանը հատուկ սեղան բացում: Կենացներ են փոխանակում և հարազատանում: Հաճելի երեկո են անցկացնում: Հրաժեշտից առաջ ռուս սպային համարձակ առաջարկ է անում, միասին անցնել սահմանը ու հետ բերել խաչքարերը: Ռուս սպան, հանուն բարեկամության, համաձայնում է, և ինչպես Վազգեն կաթողիկոսն է հիշում, «պատրաստ էր նույնիսկ «պատերազմ հայտարարել Թուրքիային»: Մի քանի օրից, գիշերով, սահմանապահ զորամիավորման բեռնատար մեքենայով պետք է անցնեին սահմանը:
- Հագուստս պետք Է լիներ շատ գործնական՝ ջինս, մուգ գույնի վերնաշապիկ և սպորտային կոշիկներ,- շարունակում Է կաթողիկոսը: Սպասեցինք մինչև մթնեց: Նախ սահմանն անցանք ոտքով՝ ռուս սպան, չորս սահմանապահները և ես: Հետո պիտի մոտենար բեռնատարը, որի մեջ պիտի բարձեինք խաչքարերը և անցնեինք սահմանը: Չնայած բոլորս երիտասարդ էինք, միևնույն է, խաչքարերը ծանր էին: Ինչ որ է, բարձեցինք... Քիչ հետո հեռվից ձայներ են լսվում, թուրք սահմանապահները նկատել էին «գողերին»: Հապաղելը հավասարազոր էր մահվան: Այնուամենայնիվ, չնայած կրակոցներ եղան, բայց նրանք սահմանն անցնում են բարեհաջող, անվնաս...
- Սի քանի օր հետո ռուս սպան եկավ ինձ հրաժեշտ տալու,- շարունակում Է կաթողիկոսը,- բանակի ղեկավարությունը որոշել էր նրան տեղափոխել: Մենք խախտել էինք օրենքը: Ռուս սպան մեկնեց` թողնելով քաջ, բարի, ազնիվ և աստվածահաճո մարդու հիշատակ, իսկ խաչքարը տեղադրվեց այստեղ,- ներկաներին ցույց տալով Վեհարանի մուտքի աջ մասը` պատմությունն ավարտում է Վազգեն կաթողիկոսը և ձեռքն օպերատորի ուսին թփթփացնելով` ավելացնում.
«Իսկ տեսախցիկը, այնուամենայնիվ, պետք Է անջատեիր»:
Հատված Մանուշակ Շիրինյանի «Հուշերի արահետներով» գրքից

Դիտվել է՝ 4852

Մեկնաբանություններ