Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Պուտինը և Օլանդը հանդիպել են Երևանում

Պուտինը և Օլանդը հանդիպել են Երևանում
25.04.2015 | 12:56

Kremlin.ru կայքի փոխանցմամբ՝ Երևանում կայացել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Կրեմլի հաղորդմամբ՝ նախագահները քննարկել է Ռուսաստանի և Եվրամիության, ՈՒկրաինայի վերաբերյալ Մինսկում ձեռք բերված համաձայնության իրականացման և երկկողմ կարևորություն ունեցող հարցեր։ «Ես ուրախ եմ այս հիշատակի միջոցառումների շրջանակներում, այնուամենայիվ, Ձեզ հետ հանդիպելու, մեր երկկողմ հարաբերությունների ու ՌԴ-ԵՄ հարաբերությունների զարգացումները քննարկելու հնարավորության համար: Ցավոք, մեր հարաբերությունները լավագույն վիճակում չեն, ապրանքաշրջանառությունը կրճատվում է, այդ թվում` Ֆրանսիայի հետ, որ միայն ափսոսանք է հարուցում։ Կարծում եմ, որ մենք պետք է ճանապարհներ փնտրենք հարաբերությունների վերականգնման համար, որ բոլորն են շահագրգռված այդ հարցով: Բնականաբար, կխոսենք և մինսկյան համաձայնությունների մասին, ՈՒկրաինայի հարավ-արևելքի վիճակի վերաբերյալ: Գիտեմ, որ Դուք մեծ ջանքեր եք գործադրել, որ այդ համաձայնությունները կայանան և մշտապես անձնական ուշադրություն եք դարձնում»,- ասել է Պուտինը։ Ֆրանսուա Օլանդը ասել է, որ, ողբերգական իրադարձությունների բերումով հանդիպելով հանդերձ, հաճելի է ՌԴ նախագահին նորից տեսնել՝ քննարկելու փոխհարաբերությունները: «Իհարկե, կքննարկենք և ՌԴ-ԵՄ հարաբերությունները, որ, Դուք ճիշտ եք, վերջին ժամանակներս շատ են վատացել: Դա տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Կարծում եմ՝ մենք ապացուցել ենք, որ պատրաստ չենք հաշտվել այդ վիճակի հետ՝ ոչ ուկրաինական ճգնաժամի, ոչ ՌԴ-ԵՄ փոխհարաբերությունների, ոչ Ռուսաստան-Ֆրանսիա հարաբերությունների առումով: Որպեսզի կարողանանք լավագույնս դուրս գալ այս իրավիճակից, պետք է շարժվենք մինսկյան համաձայնության ճանապարհով: Մենք երկուսս էլ ձգտում ենք այդ համաձայնությունների իրականացմանը ու գործադրում ենք բոլոր ջանքերը: Կարծում եմ՝ մենք կքննարկենք այդ աշխատանքների շարունակումը աշխատանքային խմբերի շրջանակներում: Մենք քննարկելու մի քանի այլ հարցեր էլ ունենք, որովհետև մեզ պետք է և Ռուսաստանի դերը, և Ֆրանսիայի այնպիսի բարդ հարցերում՝ ինչպես Սիրիան, Իրանը, Իրաքը, Լիբիան: Մենք բոլորս աշխատում ենք այդ ուղղություններով, հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ էր այստեղ՝ Երևանում, հանդիպելը»՝ ասել է Ֆրանսիայի նախագահը: Բանակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ