Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան դատապարտել է Պուտինին` հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար

Թուրքիան դատապարտել է Պուտինին` հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար
25.04.2015 | 13:01

Անկարան դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար՝ հայտնում է Reuters-ը: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Նկատի առնելով զանգվածային սպանությունները, աքսորները, որոնք Ռուսաստանն իրականացրել է Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արևելյան Եվրոպայում՝ անցած դարում, մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, առավել քան մեկ ուրիշը, պետք է լավ իմանա, թե ինչ է ցեղասպանությունը և դրա իրավական հետևանքները»:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ