Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայում հարգել են Կոմիտասի ու մյուս հայ մտավորականների հիշատակը

Թուրքիայում հարգել են Կոմիտասի ու մյուս հայ մտավորականների հիշատակը
25.04.2015 | 13:02

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումները Թուրքիայում շարունակվում են, գրում է «Ակօս»-ը: Միջոցառումներից մեկի ընթացքում Ստամբուլում հայ մտավորականներից Կոմիտասի ու Ռուբեն Սևակի տների մոտ ծաղկեպսակներ են դրվել: Ակցիայի մասնակիցները նաև հայ մտավորականների, մասնավորապես, Կոմիտասի կյանքն ու գործունեությունն են ներկայացրել: Մեկ այլ խումբ հավաքվել է Սուլթանահմեդում: Ստամբուլի հիմնական միջոցառումը կայացել է Թաքսիմ հրապարակում: Դիարբեքիրում ասորական Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ցեղասպանության զոհերի հիշատակին զանգերը ղողանջել են 100 անգամ:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ