«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դավութօղլուն վիրավորված է

Դավութօղլուն վիրավորված է
25.04.2015 | 13:03

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայերի կոտորածների համար ցեղասպանություն բառն օգտագործելու համար՝ տեղեկացնում է Սաբահը: «Ցանկացած մոտեցում, որը կվիրավորի ու կզրպարտի մեր պատմությունը, կշահագործի մեր վստահությունը` անկախ, թե ով է ասողը»,- ասել է Դավութօղլուն: Նրա խոսքով, Պուտինի և Ֆրանսուա Օլանդի ներկայությունը Ծիծեռնակաբերդում կստվերի Մինսկի խմբի չեզոքությունը: Դավութօղլուն չի ասել՝ եթե Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Ստամբուլում լինեին, Մինսկի խմբի չեզոքությունն անխաթար կմնա՞ր:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ