Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլա Սարկոզի. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի

Նիկոլա Սարկոզի. Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի
25.04.2015 | 13:05

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի՝ հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլ Սարկոզին, գրում է «Le Figaro»-ն։ Հարցին՝ երբևէ Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, Սարկոզին ասել է. «Ես հավատում եմ։ Չգիտեմ, որքան կպահանջվի, բայց կարծում եմ, ողջամտությունը կհաղթանակի»։ Ֆրանսիայի նախկին նախագահն ասել է. «Ինձ համար ժխտումն ընտրության հարց չէ, դա անգամ կարծիք չէ։ Դա վիրավորանք և սպառնալիք է... Ցանկացած ցեղասպանության ժխտումը հասարակարգի խախտում է, քանի որ խաթարում է մեր հանրապետության հիմնարար արժեքները։ Ահա թե ինչու, երբ ես նախագահ էի, հասա Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի ընդունմանը»։ 2012-ի փետրվարին օրինագիծը չեղարկվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից, որը հայտարարել էր, թե դա հակասում է խոսքի ազատության իրավունքին։ Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է նոր օրինագիծ ներկայացնել։

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ