Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսկ ո՞վ է մեղադրում թուրք ժողովրդին

Իսկ ո՞վ է մեղադրում թուրք ժողովրդին
25.04.2015 | 14:08

Թուրքիայի արտգործնախարարությունը ուրբաթ ուշ երեկոյան քննադատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հայտարարությունները։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, թե Գաուկը իրավունք չունի «թուրք ժողովրդին վերագրել հանցագործություն, որը նա չի գործել»։ Պաշտոնական Անկարան տարակուսանք է հայտնում, որ Գերմանիայի նախագահը «անտեսել է կարծիքները Գերմանիայի հարյուր հազարավոր թուրք քաղաքացիների, որոնց նույնպես նա ներկայացնում է»։ «Թուրքական պատմությունը և ինքնությունը թուրք-գերմանական հասարակության բաղադրիչ մասն է։ Այդ համայնքի անդամները լուռ չեն մնա իրենց ինքնության անարգմանն ուղղված նախաձեռնությունների դեմ։ Թուրք ազգը չի մոռանա և չի ների նախագահ Գաուկի հայտարարությունները»,- ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։ Անկարան հույս է հայտնում, որ Գերմանիայի Բունդեսթագը, «որը նախատեսում է առաջիկա օրերին քննարկել 1915-ի իրադարձությունների վերաբերյալ բանաձև, չեզոք և կառուցողական դիրքորոշում կորդեգրի և չի ներկայացնի մոտեցում, որը երկարատև բացասական ազդեցություն կունենար թուրք-գերմանական հարաբերությունների վրա»։ Ակնկալվում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը Գերմանիայի Բունդեսթագում վերջնական քննարկման կդրվի ապրիլի 30-ին, թեև խորհրդարանի բոլոր խմբակցությունները արդեն հավանություն են տվել փաստաթղթին։

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ