«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` Օբամայից պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը

ԱՄՆ-ում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` Օբամայից պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը
25.04.2015 | 14:09

Լոս Անջելեսում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` պահանջելով նախագահ Օբամայից 1915-ը ճանաչել որպես ցեղասպանություն: 100 000-ի հասնող ցուցարարները ծածանել են Հայաստանի ու այն պետությունների դրոշները, որ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք ցանկանում ենք, որ Օբաման ճանաչի, որ ամոթ զգա»,- մեջբերում է ria.ru-ն ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերը: Անգամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Օբաման խուսափեց «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից ու տեղի ունեցածն անվանեց «20-րդ դարի առաջին զանգվածային սպանություն»:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ