Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Թուրքիայի ԱԳՆ-ն վիրավորվել է Պուտինից

Թուրքիայի ԱԳՆ-ն վիրավորվել է Պուտինից
25.04.2015 | 14:15

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ նախագահի Հայոց ցեղասպանության տարելիցին արված ուղերձին։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե չնայած Պուտինին արված բոլոր զգուշացումներին ու կոչերին, նա 1915-ը ցեղասպանություն է որակել։ «Այդ հայտարարությունը մերժում ենք ու խստորեն դատապարտում։ Իրավունքի խախտում հանդիսացող նման հայտարարությունները Թուրքիան անտեսում է։ Մտածում ենք, որ Ռուսաստանի կողմից Կովկասում, Միջին Ասիայում և Արևելյան Եվրոպայում 100 տարվա ընթացքում իրականացրած զանգվածային ջարդերը, աքսորները և գոլոդոմորի նման պատժիչ գործողություններով հատկապես սեփական պատմության ընթացքում թուրք և մուսուլման ժողովուրդների դեմ անմարդկային վերաբերմունքը աչքի տակ անցկացնելու ժամանակ Ռուսաստանը պետք է ամենալավը հասկանա, թե ինչ է ցեղասպանությունը և դրա իրավական կողմը։ Գիտենք, որ Դուման սովորություն ունի 1995-ից այս կողմ ամեն 10 տարին մեկ հայկական պնդումներին աջակցող քաղաքական հայտարարություններ անել։ Այդ ավանդույթը պահպանող Դուման 2015-ի ապրիլի 24-ին հին որոշումների համատեքստում նոր հայտարարություն արեց։ Այդ հայտարարությունն էլ ենք դատապարտում։ Եթե այս թեմայում Ռուսաստանն անելիք ունի, պետք է մի կողմ թողնի կողմնակալությունը, աջակցի, որ Հայաստանն ու հայերը դրական արձագանքեն Թուրքիայի բարեկամական ու խաղարար կոչերին»,-նշվել է հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ