Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայոց ցեղասպանության մասին պետք է գոռալ

Հայոց ցեղասպանության մասին պետք է գոռալ
25.04.2015 | 14:16

Ցեղասպանության մասին պետք խոսել, գոռալ, պահանջել ճանաչում՝ ասել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Ողջ քաղաքակիրթ մարդկությունը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, և անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ողբերգությունը դեռևս չճանաչած երկրների պաշտոնատար անձանց վրա, ավելի շատ իրազեկել` պահանջելով համապատասխան եզրահանգումներ: Հրեական համայնքի անդամները մյուս համայնքների հետ միասին ապրիլի 25-ի առավոտյան կայցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակներ կդնեն Եվրասիական հրեական կոնգրեսի և Համաշխարհային եվրասիական կոնգրեսի անունից:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ