Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ալեքսեյ Նավալնի. Արյունը սառում է երակներումդ

Ալեքսեյ Նավալնի. Արյունը սառում է երակներումդ
25.04.2015 | 14:17

Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Ընթերցանության 20 րոպեն հիշատակի լավ տուրք կլինի, իր բլոգում գրել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։
«Կարող եմ գրազ գալ, որ այս տեքստը կարդացողների 90 տոկոսը Հայոց ցեղասպանության մասին գիտի ոչ ավելի, քան ես գիտեի մեկ շաբաթ առաջ, դե ապրում էին հայերը Թուրքիայում, նրանց սպանեցին։ Զանգվածային ջարդ, ոչ առաջինը, ոչ էլ, ցավոք, վերջինը մարդկության պատմության ընթացքում։ Այժմ թուրքերը հրաժարվում են այն ցեղասպանություն ճանաչել, իսկ հայերն ամբողջ աշխարհում դրա ճանաչման օրինագծեր են առաջ մղում։ Վեճը նրանց հասկանալի է բայց 100 տաի անց նման շարժը տարօրինակ է թվում»,- գրել է Նավալնին ու հավելել է. «Իսկ երբ սկսում ես կարդալ վկայությունները, դիտել փաստաթղթերը/ լուսանկարները, արյունը սառում է երակներումդ, հասկանում ես պատճառը»։ Նա նաև հոդվածների շարք է առաջարկել կարդալու համար։ «Մարդկության ապագայի համար ճիշտ ներդրում կլինի յուրաքանչյուրիս կողմից սեփական ժամանակից ծախսել ու կարդալ Հայոց ցեղասպանության մասին։ Որքան շատ բան գիտենք, այնքան շատ հիշում ենք, այնքան քիչ սխալներ ենք անում ապագայում»,- ամփոփել է Նավալնին։

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ