«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Բուլղարիայի հակասական խորհրդարանը

Բուլղարիայի հակասական խորհրդարանը
25.04.2015 | 14:18

Բուլղարիայի խորհրդարանի թուրք պատգամավորները, որ համաձայն չեն եղել մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, լքել են նիստերի դահլիճը՝ «Ցտեսություն» արտահայտություններով՝ հաղորդում է բուլղարական «Բլից» պարբերականը: Սկզբում «Հայրենասիրական ճակատ» կուսակցության պատգամավոր Դմիտրի Բայրակտարովի՝ Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը մերժվել է՝ ձեռնպահ են հանդես եկել ԳԵՐԲ և ԱԲՎ կուսակցությունները: «Ատակա» կուսակցության անդամ Դեսիսլավ Չուկոլովը պատգամավորներին կոչ է արել Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցին չխուսափել քվեարկությունից: «Երբ կքվեարկեք, մտածեք ոչ թե Քիմ Քարդաշյանի, այլ հայկական ծագմամբ ձեր ընկերների մասին», - հայտարարել է նա: Առաջարկը կրկին չի ընդունվել: Այդժամ «Հայրենասիրական ճակատն» առաջարկել է մեկ րոպե լռություն պահպանել: Երբ խորհրդարանի նախագահ Ցեցկա Ցաչևան հարցը քվեարկության է դրել, Հայրենասիրական ճակատի, Բուլղարական սոցիալիստական կուսակցության և «Ատակայի» պատգամավորները ոտքի են կանգնել՝ հարգելու զոհերի հիշատակը, իսկ «Հանուն իրավունքի և ազատության շարժման» պատգամավորները (հիմնականում էթնիկ թուրքեր) լքել են դահլիճը: Ցաչևան բացատրել է, որ մեկ րոպե լռության վերաբերյալ երկու առաջարկություն է ստացվել, սակայն առանց անհրաժեշտ կանոնների պահպանման, ուստի քվեարկել չի հաջողվի: Ի պատասխան՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության» համանախագահ Վալենտին Կաբասովը հայտարարել է, որ պատգամավորները ծիծաղելի են՝ վկայակոչելով կանոնները և հարգանքի տուրք չմատուցելով զոհերին: «Սա պարզապես խելագարություն է»,- հայտարարել է Կասաբովը: Դեսիսլավ Չուկոլովը մոտեցել է ամբիոնին և կրկին առաջարկել քննարկել մեկ րոպե լռության որոշումը: Այդ ընթացքում սրահ են վերադարձել ՀԻԱ-ի պատգամավորները, որոնց Ատակա կուսակցության պատգամավորները դիմավորել են «Էրդողան, Էրդողան» վանկարկումներով: Երբ առաջարկությունը քվեարկության է դրվել, ՀԻԱ պատգամավորները կրկին լքել են սրահը՝ ասելով «Ցտեսություն»: Խորհրդարանը ի վերջո բանաձևը չի ընդունել, բայց ապրիլի քսանչորսը ճանաչել է հիշատակման օր:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ