Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ղազախները լռում են

Ղազախները լռում են
25.04.2015 | 14:19

Ղազախստանում լռության օր է՝ նախագահական ընտրություններից առաջ։ Ապրիլի 26-ի ընտրությունների նախօրեին նախընտրական քարոզչությունն արգելված է։ Արտահերթ ընտրությունների պատճառը 2016-ի խորհրդարանական ընտրություններն են, ղազախական Սահմանադրությամբ արգելվում է երկու համապետական ընտրություն նույն տարում անցկացնելը։ Ղազախստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, կոմունիստական ժողովրդական կուսակցության թեկնածու Թուրգուն Սիզդիկովը և Արհմիությունների դաշնության նախագահ Աբելգազի Կուսաինովը։

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ