Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կրթավճար՝ ուսանողների համար

Կրթավճար՝ ուսանողների համար
21.05.2015 | 11:53

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, կենսաբանության (միայն Էկոլոգիայի և բնության պահպանման մասնագիտացումը), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի 4 կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների կողմից հատկացրած միջոցներից:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին, ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ