Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռիգայի հռչակագիր. Ողջունում ենք Հայաստանի հետ համաձայնագրի շրջանակների ըմբռնումը

Ռիգայի հռչակագիր. Ողջունում ենք Հայաստանի հետ համաձայնագրի շրջանակների ըմբռնումը
23.05.2015 | 12:17

Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերին աջակցելը, այդ թվում՝ նախագահների և 2009 թ. նրանց հայտարարությունների մակարդակով՝ ասված է մայիսի 21-22-ին Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ընդունված հռչակագրում։ «Ռիգայի գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են այն կարևորությունը, որը ունի Արևելյան գործընկերությունը՝ որպես Եվրոպական հարևանության քաղաքականության կոնկրետ չափում։ Նրանք ևս մեկ անգամ հաստատում են այդ ռազմավարական և հավակնոտ գործընկերության տեսլականը՝ որպես փոխադարձ շահերի, պարտավորությունների և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրներում բարեփոխումների կայուն գործընթացները պաշտպանող նախագիծ։ Գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին և հիմնական ազատություններին հավատարիմ մնալու իրենց որոշումը։ Նրանք հասկանում են, որ Արևելյան գործընկերությունը հիմնված է ընդհանուր տնօրինության, պատասխանատվության, տարբերակման և փոխադարձ հաշվետվության վրա»։ Փաստաթղթում ասվում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են յուրաքանչյուր անդամի սուվերեն իրավունքը՝ ինքնուրույն ընտրել ամբիցիաները և նպատակները, որոնց նրանք ձգտում են ԵՄ-ի հետ իրենց հարաբերություններում։ «ԵՄ-ն և նրա սուվերեն գործընկերները իրենք պետք է որոշում կայացնեն, թե ինչպես պետք է շարունակեն իրենց հարաբերությունները»,- նշվում է փաստաթղթում։
Հայաստանի մասով հռչակագրում ասվում է. «Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են 2013-ի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ԵՄ-ի և նրա գործընկերներից յուրաքանչյուրի միջև տարբերակված երկկողմ հարաբերությունների զարգացման համար ընդունած քայլերը։ Մասնակիցները ողջունում են ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա համաձայնության համար շրջանակների ընդհանուր ըմբռնումը, որն ուղղված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում նրանց համակողմանի համագործակցությանը և հետագա ամրապնդմանը»։
Հռչակագրում նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են կայուն համայնքային զարգացման նոր առաջատար նախաձեռնությունը և անհամբերությամբ սպասում իրականացմանը։ «Այս ենթատեքստում նրանք ընդգծում են E5P կարևոր դերը և Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի ու ՈՒկրաինայի դեպքում E5P-ի ընդլայնման գործում ձեռք բերած առաջընթացը։
Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի մեղմացման և ռեադմիսիայի համաձայնության իրականացումը։ Նրանք անհամբերությամբ սպասում են սահմանված կարգով Հայաստանի հետ վիզային երկխոսության բացման հարցի քննարկմանը՝ պայմանով, որ Հայաստանը կշարունակի կայուն առաջընթաց ապահովել վիզային ռեժիմի մեղմացման և ռեադմիսիայի համաձայնագրի ամբողջական իրականացման հարցում»,- ասված է հռչակագրում։
Փաստաթղթում նաև նշվում է,որ գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Horizon – 2020 նորարարական հետազոտությունների հարցով շրջանակային ծրագրին Մոլդովայի և ՈՒկրաինայի անդամակցությունը և անհամբեր սպասում են Հայաստանի և Վրաստանի միանալուն։ Մասնակիցները ողջունում են փոքր և միջին ձեռներեցության հաստատությունների մրցունակության ԵՄ ծրագրին Մոլդովայի մասնակցությունը և սպասում են ապագայում ՈՒկրաինայի և Հայաստանի անդամակցությանը։ Բացի այդ, նրանք անհամբերությամբ սպասում են առաջին իսկ հնարավորության դեպքում ԵՄ-Հայաստան համաձայնության շուրջ բանակցությունների մեկնարկին։ Ինչ վերաբերում է Վրաստանին և ՈՒկրաինային, «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հռչակագրում 2016 թ. անվիզա ռեժիմ հաստատելու մասին դրույթ չկա։ Հռչակագիրը նաև կոչ է անում պահպանել ՈՒկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերը։
Փաստաթղթում մնացել է նաև Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի անեքսիայի մասին ձևակերպումը, սակայն այդ եզրի տակ ստորագրել են միայն Եվրամիության երկրները։ Բելառուսը ամփոփ հռչակագրին իր համաձայնությունը տվել է վերապահումներով։ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հաստատել են ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության ՄԱԿ-ի բանաձևի նկատմամբ իրենց դիրքորոշումը։

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ