«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Նրանք թող գնան հարսանիքներում երգեն, ոչ թե ազգային երգ ու մշակույթ ներկայացնեն»

«Նրանք թող գնան հարսանիքներում երգեն, ոչ թե ազգային երգ ու մշակույթ ներկայացնեն»
25.05.2015 | 16:23

Բուլղարիայում անցկացվող երգի միջազգային «Բալկան ֆոլկ-2015» և «Ժամանակի ձայնը» մրցույթներում առաջին մրցանակի է արժանացել ժողովրդական երգիչ ՀԱՅԿ ՄԽՈՅԱՆԸ:

Հայաստանը Հայկ Մխոյանը ներկայացրել է կոմիտասյան երգերով՝ «Կռունկ», «Դլե յաման», «Անտունի», խոսել է Կոմիտասի մասին, հնչեցրել Ցեղասպանություն բառը մի երկրի բեմից, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա բեմ է բարձրացել անմոռուկով և հայոց եռագույնով:
«Բալկան ֆոլկ-2015»-ին մասնակցել է 60 երկիր, այդ թվում՝ Թուրքիան: «Ժամանակի ձայնը» մրցույթին՝ 175 երկիր:


Հետաքրքրվեցի՝ ինչպե՞ս է արձագանքել Թուրքական կողմը հայաստանյան մասնակցի ելույթին: Հայկ Մխոյանն ասաց, որ Թուրքական կողմից արձագանք չի եղել, բայց իրեն մոտեցել են մյուս մասնակիցները, հարցրել են՝ ո՞վ է երգերի հեղինակը, ինչպե՞ս ձեռք բերեն, լսեն այդ երգերը:
«Գուցե պետք չէ համեմատել, բայց ինչո՞ւ նման մրցույթները, ինչպես հարկն է, չեն պրոպագանդվում ու արձագանք գտնում, ինչպես, օրինակ, «Եվրատեսիլի» դեպքում»,- «Իրատեսի» այս հարցին ի պատասխան Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ասաց, որ կոնկրետ «Բալկան ֆոլկ»-ը բուլղարական ազգային հեռուստատեսությամբ նկարահանվել է, ներկայացվել. ««Եվրատեսիլը» համաշխարհային նախագիծ է, ֆինանսական մեծ ներդրումներ են արվում: «Բալկան ֆոլկ»-ի կազմակերպիչները այդքան մեծ ներդրում չեն անում, որ համաշխարհային ճանաչում վայելեն, ամեն դեպքում աշխատում են այդ ուղղությամբ»: Արման Ղուկասյանը նշեց, որ «Բալկան ֆոլկ»-ի կազմակերպիչները շնորհակալագիր են ուղարկելու ՀՀ մշակույթի նախարարություն՝ Հայկ Մխեյանի անունով, որ կանչեն և պարգևատրեն նրան: Դեռ սպասում են…
Հայկ Մխոյանը Բուլղարիա մեկնելու համար պետական աջակցություն չի ստացել: «Երբ մշակույթի նախարարությունից մերժում են, ասելով, որ բյուջեով հաստատված գումար չկա, ես հասկանում եմ, որ բյուջեով հաստատված գումար չկա հայ մշակույթի համար, որովհետև ես դիմում եմ ոչ թե իմ անձի համար, այլ հայ մշակույթը դրսում ներկայացնելու»,- ասաց նա:


Գրող, լրագրող ՀԱԿՈԲ ՍՐԱՊՅԱՆԸ վրդովմունքով լրագրողներին տեղեկացրեց, որ բավական չէ Հայկին չեն ճանապարհել ըստ պատշաճի, չեն դիմավորել, դեռ տհաճ միջադեպերի է բախվել: Հետդարձի ճանապարհին Հայկին գնացքից իջեցրել են, պատճառաբանելով, թե կարգին չեն փաստաթղթերը: Հիսուն հազար տուգանք են վերցրել, նորից տաքսիով հասել է իր գնացքին, որ տուն հասնի: Մինչդեռ Հակոբ Սրապյանի խոսքով՝ այս տեսակն է մշակույթ պահողը, մնացածը երգ փչացնող են. «Լսում եմ շատ ճանաչված երգիչների երգերի տեքստեր, ամոթ է, որ այդ երգը խելքը գլխին մարդը լսի: Ասում է՝ գիտես մենակ դո՞ւ ես, աղջիկները հերթի են շարվել: Սա սիրերգություն է, և այս կարգի երգիչներն ու երգերը մեծարվում են: Չեմ խուսափում ասել՝ նրանք մշակույթ, ժամանակներ և հասարակություն փչացնողներ են: Մեկ էլ տեսնում ես հայտնվում է, չգիտես ով է, մեկ տարի անց նվաճում է Հայաստանը: Նրանք թող գնան հարսանիքներում երգեն, ոչ թե ազգային երգ ու մշակույթ ներկայացնեն»:
Հավելենք, որ Հայկ Մխոյանը Բուլղարիայում օգոստոսի վերջին անցկացվող ֆոլկլոր արվեստի աշխարհի չեմպիոնատում մասնակցելու հրավեր է ստացել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ