Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ, սիրելիս»

«Դու մեղմ սուլիր, ես դուրս կգամ, սիրելիս»
26.05.2015 | 00:50

Ռիգայի համաժողովի ավարտին մասնակիցներին բաժանվել են ծիտիկների ծլվլոցով սուլիչներ: Սերժ Սարգսյանը երկու հատ է վերցրել, մեկը հետո տվել է Վրաստանի վաչապետին:
Սուլիչներն ու նրանց ձայնը խորհրդանշել են թռչունների ազատ թռիչքն աշխարհով մեկ: ՈՒ թե ելնենք Կոելյոյի նշանային համակարգից, ապա կարող ենք հասկանալ, որ Ռիգայի համաժողովում Հայաստանը, փաստորեն, եղավ «թռիչք բաժանողներից» մեկը: Սակայն եվրոպացիների երևակայությունը թողնենք իրենց «խղճին»` ազատ ճախրանքի մասին մեր պատկերացումների հաջորդ աղերսը` խարսխելով «Յուրոփի» հաջորդ միջոցառմանը` «Եվրատեսիլին» դառնանք Ռիգային` խրոնոմետրիկ բնութագրին:
ա) Ի տարբերություն վիլնյուսյան գագաթնաժողովի, Ռիգայում «արմատականության» չափավոր դոզա դրսևորվեց, ինչն էլ արտահայտվեց ՈՒկրաինայի և Վրաստանի հետ վիզային ռեժիմների հետաձգմամբ, ինչը, անշուշտ, խոր հիասթափություն պատճառեց վերջիններիս, քանզի հետաձգումը, բացի տնտեսական և «տեխնիկական» բաղկացուցիչներից, ուներ նաև Ռուսաստանին «չհրելու» մտայնություն:
բ) Չնայած այդ հանգամանքին, Ռիգայի եզրափակիչ ուղերձի առնչությամբ, ուր «զետեղված» էր Ղրիմի բռնակցման թեզը, Ռուսաստանը հասցրեց անչափ բարձր` ԱԳ մակարդակով «արջավարի» նետել. «ԵՄ-ն էլի մրթմրթաց Ղրիմի մասին»:
Հայաստանի համար Ռիգան առանձնացավ.
գ) Հետաքրքիր մարտավարությամբ, լուռ համաձայնությամբ Հայաստանն այնտեղ վերածվեց ջոկերի. այն առումով, որ վերջինիս վրա, որպես դիդակտիկա, ցուցադրվեց ԵՄ-Եվրասիական միություն ապագա համագործակցության հնարավոր մոդելը: Հայաստանը կարողացավ և կույս մնալ, և հաճույք ստանալ. այն է` ստորագրել եզրափակիչ հռչակագիրը, բայց և վերապահումներ ունենալ Ղրիմի «մրթմրթոցի» հաշվով:
դ) Հայաստանը կարողացավ հետ պտտել սեպտեմբերերեքյան ժամանակացույցը դեպ` «և.... և»: Ստանալ մանդատ` ասոցացման համաձայնագիրը, տնտեսական բաղադրիչով «նոր տողից» սկսելու, ուր թերևս «հմայիչը» նույն վիզային ռեժիմի խոստումն էր:
ե¤ Սակայն հայաստանյան ձեռքբերումն այդ գագաթնաժողովում առավել քան քաղաքական, եթե չասենք` տարածաշրջանային էր: Մեկ պարզ պատճառով: Այդ գագաթնաժողովում Եվրոպական օլիմպիադայի գնացող Ադրբեջանն ուղղակի ֆիասկո գրանցեց` իր ձախ ու աջ ոտ ու ձեռի տեղը չիմանալու պատճառով. մեկ Մամեդյարովը թողեց-դուրս եկավ նիստից, մեկ ասացին` չեն ստորագրելու եզրափակիչ «պակտը», մեկ Տուսկը զանգեց Բաքու` հանուն օլիմպիադայի «պաժառ» տված, իր և հոր արձանները «դուրս նետած» Ալիև-կրտսերին, որն էլ ասաց` անպայման կստորագրենք` հատուկ կարծիքով:
Աշխարհն ու Ռիգան ոչ թե ծիծաղեցին կամ հռհռացին «ապուշի կատարված երազանքի» վրա, այլ շատ արագ հասկացան` Ալիև-կրտսերը ոչ միայն իր արձանները, այլև իրեն է «դուրս նետել» քաղաքականությունից, և ինչ-որ բան նրա հետ այն չէ:
Քանզի Ռիգայի եզրափակիչ հռչակագրում ոչինչ` ոչ մի նոր բան չկար Ղարաբաղի մասին ասված. մինչ այս եղած ֆիքսումներն էին լոկ: Իսկ ինչու էին դրանք խեղճ Կրտսերին նման խղճուկություն պատճառել, որ ոչ միայն չէր մեկնել Ռիգա, այլև «մկան ծակը հազար թումանով» առել, թաքնվել մեջը:
Բայց դե, ոնց տեսնում եք, Տուսկի սուլիչով հանվեց նա այնտեղից և դրվեց… քաղաքակիրթ աշխարհի «սեղանին»:
Ինչ կարգավիճակով` ծիտիկի, թե մկան, կերևա առաջիկայում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ