Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալիևները հերթական օֆշորային սկանդալի կիզակետում

Ալիևները հերթական օֆշորային սկանդալի կիզակետում
28.05.2015 | 22:25

Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կողմից վերահսկվող օֆշորային ընկերությունների մասին հերթական աղմկահարույց բացահայտումը, որը իրականացվել է ադրբեջանական բանտում պահվող, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի օգնությամբ։
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ալիևների անվան հետ կապվող օֆշորային ընկերություններին է պատկանում Ադրբեջանի գլխավոր բջջային օպերատոր «Ազերսել Տելեկոմ»-ը, որ շվեդաֆիննական «Թելիա Սոներա» ընկերության դուստր ձեռնարկությունն է Ադրբեջանում։
Հետաքննության համաձայն՝ հատկապես վտանգված է «Թելիա Սոներա» ընկերության ապագան, որը կասկածվում է անհավանական մեծ չափի կոռուպցիոն գործարքի մեջ։ Խոսքը նվազագույնը 800 միլիոն դոլարի մասին է։ Կոռուպցիոն այդ գործարքն իրականացվել է Ադրբեջանի բջջային կապի շուկայում աշխատելու ընթացքում։ Լրագրողների այս բացահայտումը իրավապահների կողմից հաստատվելու դեպքում, ըստ շվեդական մամուլի, Շվեդիայի պատմության ընթացքում կդառնա ամենախոշոր կոռուպցիոն գործարքը։ «Թելիա Սոներա» ընկերության գործադիր տնօրեն Յոհան Դենիլինդը, պաշտոնը ստանալու կապակցությամբ ելույթ ունենալով, խոստացել է մաքրել ընկերությունը բիզնեսի իրականացման կեղտոտ մեթոդներից, սակայն այնուհետև ստիպված է եղել խոստովանել, որ շուրջ մեկուկես տարի հետաքննությունից հետո անգամ չի հաջողվել պարզել, թե ով է «Թելիա Սոներա»-ի գործընկերն Ադրբեջանում։
Դենիլինդին հաջողվել է պարզել, որ այդ բիզնեսները սերտ կապված են իշխանությունների հետ։
Ըստ հետաքննության հեղինակների՝ Ալիևի ընտանիքին պատկանող «Ազերսել» ընկերությունը պետբյուջե չի մուծել 600 միլիոն դոլարի հարկ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին՝ Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի առաջատար «Թուրքսել» բջջային օպերատորի հետ համատեղ։ Այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությանն էր պատկանում ընկերության 51 տոկոսը, որոշ ժամանակից բաժնեմասը կրճատվեց մինչև 35,7 տոկոս։
Իր գործունեության մեկնարկից քիչ անց «Ազերսել»-ը դարձավ Ադրբեջանի ամենախոշոր հարկատուներից մեկը։ Սակայն 2008 թվականին, երբ ընկերությունը սկսեց նշանակալի եկամուտներ ստանալ, բաժնետոմսերի՝ կառավարությանը պատկանող մասնաբաժինը ծածուկ փոխանցվեց մի քանի ընկերությունների, որոնք սերտ կապված են Ալիևի ընտանիքի հետ։ Այդ պահից բյուջեի վճարումները կտրուկ կրճատվեցին, մինչդեռ ընկերությունը շարունակում էր միլիոնավոր դոլարների շահաբաժին վճարել փայատերերին։
«Նրանք թաքցնում են իրենց անունները օֆշորային ընկերություններում՝ երբեմն օգտագործելով 30 կամ 40 ընկերություններ»,- Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների ուսումնասիրության կենտրոնին պատմել է լրագրող Խադիջա Իսմայիլովան, որ լրագրողական գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ գաղտնազերծել է Ալիևների ֆինանսական մութ գործարքները։
Իսմայիլովան պարզել է, որ «Ազերսելը» պատկանում է Ադրբեջանի նախագահի երկու դուստրերին։ Լեյլա և Արզու Ալիևներին է պատկանում մեկ այլ բջջային կապի խոշոր ընկերություն՝ «Ազերֆոնը»։ Ալիևների ընտանիքը վերահսկում է Ադրբեջանի բջջային կապի շուկայի երեք քառորդը:

Դիտվել է՝ 386

Մեկնաբանություններ