Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արևելյան գործընկերության» քաղաքացիական ֆորումը հունիսին համաժողով կանցկացնի

«Արևելյան գործընկերության» քաղաքացիական ֆորումը հունիսին համաժողով կանցկացնի
28.05.2015 | 22:26

Քաղաքացիական հասարակության ֆորումը, որը ստեղծվել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում, Բրյուսելում հունիսի 8-9-ին «Քաղհասարակության ներդրումը մարդու իրավունքների ապահովման և բարեփոխումներին աջակցելու գործում» խորագրով համաժողով կանցկացնի։ Համաժողովի մասնակիցները մտադիր են կարծիքներ փոխանակել քաղհասարակության կազմակերպությունների հնարավոր ներդրումների մասին ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը լավացնելու և քաղաքական և տնտեսական բարեփոխումներն արագացնելու համար, այլև տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու, ԶԼՄ-ների ազատությանը հետևելու, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը դյուրացնելու և ղեկավարող մարմինների գործունեությունում կանանց մասնակցությունն ակտիվացնելու համար։

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ